Փաշինյանը ՀՅԴ հարցում կրկնում է նույն սխալը, որն արել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Բագրատ Եսայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Փաշինյանը ՀՅԴ հարցում կրկնում է նույն սխալը, որն արել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Բագրատ Եսայան

12:39 29.11.2018

Ընտրապայքարից հրաժարվելուց հետո ՀՅԴ կուսակցության անդամ Բագրատ Եսայանը հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում ու տեսակետ արտահայտել, ըստ որի՝ ՀՅԴ հարցում Նիկոլ Փաշինյանն անում է նույն սխալը, որը ժամանակին արել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ինձ թվում է՝ կրկնվում է նույն սխալը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնվող՝ ՀՅԴ ներքին դասավորումներին, ներքին քննարկումներին ծանոթ որոշ «գիտակներ» նրան ներշնչեցին, որ ՀՅԴ-ն իր ամբողջության մեջ պատրաստ կլինի ընդունել իր քաղաքական ուղեգիծը, իր վտանգավոր մոտեցումները տարբեր, այդ թվում՝ ՀՅԴ համար ծրագրային նշանակություն ունեցող Արցախյան հարցում, և միակ արգելքն այդ ճանապարհին ՀՅԴ Բյուրոյի օրվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի «անհաշտ» դիրքորոշումն է։

Այդ մարդիկ նախկին դաշնակցականներ էին, սակայն որքան էլ փորձառու էին, չէին հասկանում, որ Բյուրոյի ներկայացուցիչը, ով էլ լինի, ինչ ճանապարհ էլ անցած լինի, ինչ հեղինակություն էլ ունենա, չի կարող չարտահայտել ՀՅԴ ընդհանրացած տեսակետը, չի կարող դուրս գալ կուսակցության ընդհանուր ուղեգծից, գաղափարական արմատներից և ծրագրային սկզբունքներից։ Նրանք, լինելով եսակենտրոն, անձակենտրոն պատկերացումների կրող, այդպես էլ չէին հասկացել Դաշնակցության էությունը, այդ պատճառով էլ հայտնվել էին կուսակցությունից դուրս։ Նրանց խորհրդին հետևելով՝ ԼՏՊ-ն Հայաստանից արտաքսեց ընկ. Հրայր Մարուխյանին, հետագայում արգելեց կուսակցության գործունեությունը Հայաստանում։ Թվում էր այլևս չկա արգելք կուսակցությունը բերել իր համար ցանկալի քաղաքական ուղեգծի, ավելին, ընդհանուր ժողովում փոխվեց կուսակցության ղեկավար կազմը՝ ինչպես հիմա կասեին, եկավ այլ «շերտ», սակայն կուսակցության ուղեգիծը չփոխվեց։

Հիմա էլ իրավիճակը կարծես կրկնվում է այլ դերակատարներով։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հայտնվել են նախկին դաշնակցականներ, որոնք իրենց «նախկին» դառնալու մեղքը տեսնում են ոչ թե իրենց մեջ, իրենց արարքներում, այլ կուսակցության «ղեկավարների»՝ Հրանտ Մարգարյանի ու մարմինների այլ անդամների սուբյեկտիվ, կողմնակալ վերաբերմունքի, ՀՅԴ սկզբունքներից շեղվելու մեջ, իսկ կուսակցության շարքերը համարում եմ իրենց կողմնակից։ Եվ իրենց այս մոտեցումը իրենք հրամցնում են այսօրվա իշխանությանը և վարչապետին, նրան ասելով, որ ՀՅԴ ղեկավարությունն ու շարքերը տարբեր մտածողություն ունեն, հետևաբար՝ եթե հեռանա ղեկավարությունը, շարքերն ամբողջությամբ կլինեն իշխանության կողքին։

Ինչ կարող եմ ասել. պետք չի հավատալ «նախկինների» այս հեքիաթին, իրենք խնդիր ունեն կուսակցությունից իրենց հեռացումը բացատրել ուրիշների կողմնակալությամբ, իրենց ներկայացնել որպես «իրական» դաշնակցականներ։ Դրա ապացույցն է ԼՏՊ 94-97 փորձը, պետք չի կրկնել նույն սխալը, արդյունքը նույնն է լինելու։ Իսկ գաղտնիքը մեկն է. ՀՅԴ-ն ունի գաղափարական ու ծրագրային հենք, որին մենք բոլորս հավատում ենք, մենք հավատարմության երդում չենք տվել որևէ անձի, կապված չենք նրա հետ անձնական շահով։ Դրա մեջ է ՀՅԴ կենսունակության գաղտնիքը։ 128 տարվա մեջ փոխվում են ղեկավարները, բայց չի փոխվում ՀՅԴ-ն ու Դաշնակցականների հավատամքը»,- գրել է Եսայանը։

Հիշեցնենք, որ երեկ նա տեղեկացրել է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ։ Պատճառը, ըստ Եսայանի, անձնական է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

10:43 10.06.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

10:38 10.06.2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:18 10.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

BACK_TO_TOP