12:51 30.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը մասնավորապես անդրադառնում է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին ու խոսում նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին:
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չեն հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: Անսալով ձեր հորդորին՝ ներկայացնում եմ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, դրանց հիմնական մասը վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա է տրամադրվել:
Համաձայն «Արմենիա» ԲԿ-ում 20.08-23.08.2018 թվականին ստացիոնար հետազոտման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին տրված N5277/2351 էպիկրիզի՝ կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդություններն ավելի են ծանրացել: Կրծքավանդակի օրգանների ՀՇ- քննությամբ ձախից հայտնաբերվել են մեծացած պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ, որոնք խոսում են ուռուցքային պրոցեսի հնարավոր վերսկսման մասին: Սկսվել է սիրտ- թոքային անբավարարություն, շնչական անբավարարություն, ս/վ ցավերը կրում են մշտական բնույթ, տեսողությունը վատացել է, առկա է դժվարամիզություն, ունի մշտական փորկապություն` աղիքային անանցանելիություն էպիզոդներով:
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտից արված 13.07.2018 թվականի քաղվածքի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Ալլերայի-Լա-Բրաստ կլինիկայի Ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժիշկ ուռուցքաբան Նորբերտ Ավետյանի կողմից (Մանվել Գրիգորյանին վիրահատող բժիշկ) կատարվել է հետևյալ գրառումը. «…հաշվի առնելով հիվանդի մոտ ուռուցքի` մանր բջջային քաղցկեղի ագրեսիվությունը, հիվանդին գտնվել նման վայրում արգելվում է»:
Համաձայն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտի՝ 20.06.2018 թվականին ֆիքսվել է շաքարային դիաբետ՝ տիպ 2 միջին ծանրության և նշանակվել է դեղորայքային բուժում: Որոշ ժամանակ անց ստանում է ինսուլին լանտուս՝ 8-6 միավոր, որից հետո՝ 12 միավոր, այնուհետև երկու անգամ առավոտյան՝ 12 միավոր, երեկոյան՝ 16 միավոր, այնուհետև՝ 18 ED ինսուլին, այնուհետև՝ 20, 25, 30 ED ինսուլին:
Այսօր արդեն նա տառապում է շաքարային ծանր դիաբետով:
Բազմիցս եմ բարձրաձայնել, որ օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են Մ.Գրիգորյանին պահել կալանքի տակ, իսկ վերացական դատողություներով նրան պահելը կալանավայրում անթույլատրելի է: Նման հիվանդություններով և հիվանդությունների նման բացասական դինամիկայով անձին պահելը կալանքի տակ հանցագործություն է, որի պատասխանատուն պետությունն է: Առաջարկում եմ պետական լիազոր մարմնին կրկին դիմել բժշկական կենտրոններին՝ առաջադրելով հետևյալ հարցը. նման ծանր հիվանդություններով մարդը կալանքը կրելով կմահանա՞, թե՞ չի մահանա:
Եթե նորագույն Հայաստանում մարդն արժեք չունի և կոպտորեն խախտվում են նրա հիմնարար իրավունքները, եթե նախաքննությունը, արդարադատությունն ընտրովի է, եթե իրավապաշտպանի բարձրաձայնած խախտումները մնում են օդում կախված, ապա դրա դառը պտուղների քաղողը վաղը լինելու է իշխանությունը՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:
Մեծարգո պարոն Վարչապետ.
Հաշվի առնելով նախընտրական այս օրերի լարված վիճակը՝ ձեռնպահ եմ մնում և չեմ բարձրաձայնում այն կոպտագույն խախտումներն ինչպես դատական իշխանության, այնպես էլ նախաքննական մարմինների, որպեսզի չքաղաքականացվի այս գործը, սակայն ընտրություններից հետո կիրազեկեմ և իրավական հարթության վրա կպայքարեմ դրանց դեմ:
Հայաստանում պետք է արմատախիլ անել և բացառել խտրականությունն ու ընտրովի արդարադատությունը, ինչպես և անմեղության կանխավարկածի խախտումները, առավել ևս, երբ վերջինիս կրողը երկրի բարձրագույն իշխանությունն է»:
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...