10:56 02.12.2018
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին կհուղարկավորեն Տեխասում՝ Քոլեջ-Սթեյշն քաղաքում Տեխասի համալսարանին կից նախագահական գրադարանի տարածքում, որը կրում է նրա անունը։ Հուղարկավորությունը կկատարվի դեկտեմբերի 6-ին։ Այս մասին ասվում է ուսումնասկան հաստատության կայքում։
Սպիտակ տան նախկին ղեկավարին կհուղարկավորեն նրա կնոջ՝ Բարբարայի կողքին, ով մահացել էր այս տարվա ապրիլին։ Այնտեղ է հուղարկավորված նաև նրա դուստր Ռոբինը, ով մահացել էր 1953 թվականին՝ 3 տարեկանում։
Բուշ-ավագը մահացել է նոյեմբերի 30-ին, Հյուսթոնում։ Նա զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը 1989 -93 թթ։ Նա փորձել է ընտրվել երկրորդ ժամկետում, սակայն պարտվել է դեմոկրատ Բիլ Քլինթոնին։ Նրա որդիները նույնպես ընտրել են քաղաքական կարիերան։ Ջորջ Բուշը եղել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահը, իսկ Ջեբ Բուշը զբաղեցրել է Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը։
10:00 10.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...