14:58 02.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ ուղևորվել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչների հետ։
«Առաջին 9 ամիսների ընթացքում զբոսաշրջության 8,8% աճ է եղել: 120 հազար մարդ ավելի է այցելել Հայաստանի Հանրապետություն, քան նախորդ տարի: Ավելացել է գյուղմթերքի, մանածագործական ապրանքների արտահանումը: Այո՛, նվազում է հանքարդյունաբերությունը, և կառավարությունը ջանքեր չի խնայում, որ Թեղուտի հանքավայրը բացվի: Մեր կառավարությունն առաջ է տանում «կանաչ Հայաստանի» հայեցակարգը, բայց սա չի նշանակում, որ մենք բացառում ենք ՀՀ- ում հանքարդյունաբերությունը: Մենք ասում ենք, որ այն պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,-ասել է Փաշինյանն իր ելույթի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց կառավարության ամենաբարդ խնդիրներից մեկն առնչվում է Ամուլսարին.
«Ես երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ինձ անհրաժեշտ է եղել ունենալ ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա կարելի էր որոշում կայացնել և ի զարմանս ինձ՝ այդ տեղեկատվությունը առկա չի եղել և այսօր էլ առկա չէ: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Ամուլսարի հարցը սպառնալիք է կրում Ջերմուկի և Սևանի ջրային ավազանի համար: Հիմա Ամուլսարի հանքի գործունեության հետ կապված հարուցված է քրեական գործ, որ պարզվի թե որքանով է շրջակա միջավայրի օգտագործման գնահատականը հավաստի: Մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու և բյուջեից գումար չենք խնայելու, որ ընկերությունն իրականացնի քրեական գործով փորձաքննությունը, և երբ կլինեն արդյունքները, կհասկանանք: Մեզ համար կարևոր է, որ այդ փորձաքննությունը լինի վերին աստիճանի վստահելի: Այդ փորձաքննությունը կքննարկենք ազդակիր համայնքների բնակիչների հետ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ամենն ազդեցություն է ունենում ներդրումային միջավայրի վրա, սակայն Հայաստանում վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ներդրումային ծրագրեր ենք քննարկվում, և կառավարությունն ամեն ինչ անելու է այդ ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Աշխարհի ամենաքաղաքակիրթ, ամենաբարձր ստանդարտներ ունեցող երկրներում հանքարդյունաբերություն կա, և մեր ամբիցիան այն է, որ մեր հանքարդյունաբերությունը համապատասխանի այդ ստանդարտներին»:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...