11:55 03.12.2018
«Ես չեմ կարծում, որ մեր պատասխանները որևէ կերպ կարող են ձայն ավելացնել հանրապետականներին, որովհետև մարդը, որը չի ուզում ընտրել «Իմ քայլը» դաշինքը, ազնիվ մարդկանց մեծամասնությունը չի ընտրի Հանրապետականին, Հանրապետականը չի կարող լինել «Իմ քայլ»-ին այլընտրանք, այդ ձայները կգնան մյուս ուժերին»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը:
«Որոշ քաղաքական ուժեր շարժվում են դեպի պետական դավաճանություն, և դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Եթե որևէ քաղաքացի կամ քաղաքական գործիչ, անպայման չէ հանրապետական, ինչ-որ կարծիք է տվյալ դեպքում Արցախի մասին ասում, արդյո՞ք նա պետք է անպայման դավաճան լինի: Այս դիտարկմանը Ռուբինյանն այսպես արձագանքեց․
«Բնականաբար, ո՛չ, այս հայտարարությունն արվել է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կրկին օդից ինչ-որ խնդիր սարքելուն միտված հայտարարությունների կոնտեքստում, և ես նաև պետք է ասեմ, որ հայտարարությունն այն մասին, որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի այս հարցը, ամենևին չի նշանակում, որ ԱԱԾ-ն պետք է ձերբակալի ինչ-որ անձանց»:
Հարցին՝ եթե մարդը մտացածին մեկնաբանություն է անում Հայաստանի և Արցախի հարաբերությունների մասին, ինչո՞ւ պետք է նրան փռել ասֆալտին, ովքե՞ր են դավաճանները, որոնցով պետք է ԱԱԾ-ն զբաղվի, արտաքին գործերի փոխնախարարը պատասխանել է, թե եթե իմանային՝ ովքեր են դավաճանները, միանգամից կասեին:
«Մեր տրամաբանությունը հետևյալն է. Հայաստանի և Արցախի իշխանություների միջև ինչ-որ վտանգավոր հակասություն հրահրելու ցանկացած փորձ կասկածներ է առաջացնում, որ դրա հետևում կարող է ինչ-որ բան թաքնված լինել, կարող է և չլինել»,- ասաց Ռուբինյանը:
Դիտարկմանն էլ, թե այսինքն՝ առանց իմանալու պետք չէ ասֆալտին փռել, պետք է իմանալ, հետո փռել, Ռուբինյանը պատասխանեց, թե ցանկացած օրինական քայլ իրականացնելուց առաջ պետք է ամենի ինչ ճշտել:
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...