12:58 03.12.2018
ՀՀ զինված ուժերը, ինչպես նախկինում, այսօր էլ վստահորեն պահպանում ու պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Այս մասին Արարատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում, տեղյակ են այդ դիրքային նրբություններից, գիտեն, որ դիրքերը սեզոնային և որոշակի այլ փոփոխության են ենթարկվում, կարող են արձանագրել, որ ՀՀ զինված ուժերն ինչպես ամբողջությամբ տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ ամբողջությամբ տիրապետում են: Սրանում համոզվելու համար ես 15 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում և անձամբ տեղում ծանոթացել եմ իրավիճակին և կարող եմ անձամբ հավաստիացնել այդ մասին»,- ասաց նա:
Փաշինյանի կոչով ներկաները բարձր ծափահարեցին սահմանին կանգնած զինվորներին: Փաշինյանը նշեց, որ ավելի մանրամասն և ոգևորող տեղեկություններ չի կարող տալ, քանի որ դա գաղտնիք է:
«Իհարկե, ձեզանից գաղտնիք չունեմ, բայց ուրիշներն էլ են լսում»,- ասաց նա` նկատի ունենալով հանդիպման ուղիղ հեռարձակումը:
Փաշինյանը նշեց`առաջիկայում մեր զինվորների ծառայության պայմանները պետք է էականորեն բարելավվեն` սննդամթերքից հագուստ ու սպառազինություն, ապա հայտնեց, որ այսօր հստակ գնում են այդ ուղղությամբ, և դա բավական լուրջ աշխատանք է` իր բարդություններով: Նա կոչ արեց չհավատալ բոլոր այն սադրիչ լուրերին, որոնք ոմանք քաղաքական էժան դիվիդենդներ շահելու նպատակով անում են: Փաշինյանն ասաց, որ ինքը կողմ է, որ կառավարությանը քննադատեն, դա կարևոր է կառավարության և բոլորի համար, նշեց, որ ժողովրդավար հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է, բայց չի կարելի սեփական նեղ քաղաքական շահերի համար սուտը տարածել և հարվածել Ազգային անվտանգությանը:
«Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում, ոմանք փորձում են մեղադրել Արցախի դեմ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար, մենք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ և հանրության առաջ կանգնեն, պատասխան տան: Իրենք իրենց խառնում են ուրիշների հետ, էդ դուք եք, որ գնացել եք բանակցությունների, մտածել եք` բա մեր Բրյուսելի բիզնեսի վերջն ի՞նչ ա լինելու, Մոսկվայի բիզնեսի՞ վերջը, Ամերիկայի անշարժ գույքի վերջն ի՞նչ ա լինելու: Փոխվել է այն, որ Հայաստանում հաստատված է կառավարություն, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ոչ մի անկյունում բիզնես չունի, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ` ի տարբերություն նախորդ կառավարության»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ իրենց կառավարության վրա ազդելու որևէ լծակ ունենա, չկա ու չի լինելու: Նա կրկին հիշեցրեց` իրենց կառավարության վրա ազդող միակ բացառիկ ուժը կլինի հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին:
«Ուրիշ մեկը գլուխը պատով կտա, թե մեր վրա կարողանա լծակ օգտագործել»,- նշեց Փաշինյանը:
Հանդիպման ժամանակ Փաշինյանին դիմելով` քաղաքացիները հայտնեցին, որ ցանկանում են` իրենց քաղաքապետը հրաժարական տա, ինչին նա պատասխանեց, որ հարցին կանդրադառնան, եթե հավաքվեն քաղաքացիների`անհրաժեշտ թվով ստորագրություններ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...