14:19 03.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:
Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Հանրապետության նախագահն ասել է.
«Մեծ Բրիտանիան մեծ աջակցություն ցուցաբերեց և ուղարկեց փրկարարներ, հրշեջների խմբեր, շտապ օգնության մեքենաներ: Այնտեղ ստեղծված կազմակերպության` «Aid Armenia»-ի հանգանակած գումարներով կառուցվեցին դպրոց, որը կոչվեց լորդ Բայրոնի անունով, ինչպես նաև հիվանդանոց։ Ավելի ուշ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պատմական այցը Հայաստան։ Սրանք քայլեր են, որոնք Հայաստանը երբեք չի մոռանա»։
Փոլ Բըրնսը հիշել է իր փրկարար գործընկերների հետ երկրաշարժին հաջորդած օրերին կատարած աշխատանքն ու պատմել տպավորություններն այդ դժվարին օրերից:
Առիթն օգտագործելով` հանրապետության նախագահը, ի դեմս Փոլ Բըրնսի, որին ճանաչում է անձամբ, ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բրիտանական հանրությանն ու ողջ ժողովրդին:
«Ես բազմիցս հանդիպել եմ տիկին Թետչերին, երբ նա թողել էր պետական ծառայությունն ու զբաղվում էր իր հիմնադրամի գործերով։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք այս կամ այն բանի մասին, չկար մի օր կամ քննարկում, որտեղ չհիշեինք նրա այցը Հայաստան։ Միակ բանը, որի համար ափսոսում էինք, այն էր, որ նա Հայաստանում եղավ միայն երկրաշարժից ավերված շրջաններում», -ասել է նախագահ Սարգսյանը։
Շնորհակալական խոսք ուղղելով Փոլ Բըրնսին՝ հանրապետության նախագահն ասել է.
«Այն, ինչ դուք արել եք Հայաստանի համար այն դժվարին օրերին, երբեք չի մոռացվի»։
Ի հիշատակ երախտիքի և այդ օրվա հանդիպման` նախագահ Սարգսյանը Փոլ Բըրնսին է նվիրել հայկական հուշադրամ` հայկական գորգագործության թեմայով:
«Սա նաև կլինի հիշեցում, որ հայկական հիանալի մշակույթն անմահ է՝ անկախ մեր ապրած բոլոր՝ մարդածին կամ բնածին ողբերգություններից, ինչպիսիք էին Ցեղասպանությունն ու երկրաշարժը»,– ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...