11:28 07.06.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
21:20 20.05.2025
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
21:33 15.05.2025
Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […]
17:18 11.05.2025
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
16:13 11.05.2025
5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել:
12:46 11.05.2025
Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք:
23:08 02.05.2025
Արգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուշուայա քաղաքից 291 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 58 հազար մարդ, և չիլիական Պունտա Արենաս քաղաքից 523 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտ 117 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և […]
20:48 23.06.2020
Հզոր երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժը եղել է 7,7 մագնիտուդով: Էպիկենտրոնը Օախակա քաղաքում գտնվող Տեուանտեպեկ ծոցն է: Օջախը գտնվում է 33 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին չկան տեղեկություններ: Տեղի ունեցածի հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են: RIA Novosti լրատվականի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մեխիկոյում ցնցումները շատ չեն զգացել: Միևնույն […]
18:04 28.01.2020
Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է DailySabah-ը: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից հայտնել են, որ Մանիսայի Քըրքաղաջի շրջանում երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:26-ին: Էպիկենտրոնը գտնվում է 6.99 կմ խորության վրա: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հարևան Իզմիր, Այդին, Դենիզլի նահանգներում: Տուժածների և ավերածությունների մասին […]
12:54 25.01.2020
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորներինը՝ 1015-ի: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյզաիգ շրջաններում հունվարի 24-ի գիշերը 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Հայտնի է նաև, որ […]
12:45 26.11.2019
Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանիայից 30կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումները նաև զգացվել են երկրի այլ քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 150-ը: Ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ և շինություններ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են բազմաթիվ փրկարարներ: Այս մասին […]
13:58 16.09.2019
Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան: Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն […]
12:45 15.09.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի թեմայով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ: Ուրանի քանակի մասով. Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1 տոկոսը: Օրինակ` Երևանից ոչ հեռու` Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և […]
18:12 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]
18:45 12.09.2019
Ռուս հայտնի ջութակահար և դիրիժոր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը սեպտեմբերի 12-ին տոնում է իր ծննդյան 75-ամյակը: Սպիվակովը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 13 տարեկանից: 1979-ին նա հիմնում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որով ելույթներ է ունենում նաև Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Սպիտակի երկրաշարժը լավ տպավորվել է Սպիվակովի հիշողության մեջ. «Երբ Հայաստանում […]
16:29 12.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական Աշխեն Թովմասյանը անդրադարձել է ՀՀ-ում վերջին օրերին առկա սեյսմիկ ակտիվությանը. «1988-ից հետո մենք որևէ լուրջ իրադարձություն չենք ունեցել: Սա Հայաստանի հյուսիսի համար վերջին ժամանակահատվածում ամենալուրջ իրադարձությունն էր: Այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ վտանգն էապես նվազել է, կարելի է […]
14:10 12.09.2019
Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք` հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։ Այս մասին ասված է «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, […]
10:31 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հանքերի աշխատանքը դադարեցնելու պահանջի մասին: «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով […]
22:41 11.09.2019
Սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]
17:30 11.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել: Ֆիլմի ընդամենը մի քանի սերիա է եթեր հեռարձակվել, բայց այն արդեն ունի հարյուր հազարավոր հեռուստադիտողներ, որոնց նամակներն ու արձագանքներն ուղղակի հեղեղում են «Շանթի» ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը: «Թղթե երազանք» ֆիլմը հեռուստաէկրան բարձրացավ սեպտեմբերի 2-ին: Տեսակով, ասելիքով ու բովանդակությամբ այն նման չէր մինչ օրս էկրան […]
17:17 11.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված: Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Աղաջանյան Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ […]
15:40 11.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն: «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված […]
15:25 11.09.2019
Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի համատեքստում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ներկայումս Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել երկրաշարժի կանխատեսման, դրանց ուժի և այլ հանգամանքների վերաբերյալ․ Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ: – Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ […]
14:07 11.09.2019
Վանաձորի խանութներից մեկում տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է ֆեյսբուքյան էջերից մեկում։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի […]
12:40 11.09.2019
Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի […]
11:58 11.09.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվեց դեկտեմբերի 7-ը որպես Հիշատակի և աղետների դիմակայունության օր նշելու մասին նախագիծը։ ԱԻ նախարարությունն առաջարկում է հիշատակի օրվան զուգահեռ այն նշել որպես Աղետներին դիմակայունության օր, որպեսզի շեշտվի պատրաստ լինելու հանգամանքը։ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը բացատրեց, որ դիմակայունությունը նոր տերմին է այդ ոլորտում և նշանակում է աղետներին պատրաստված լինելու մակարդակը։ Հետևաբար, ըստ […]
23:53 10.09.2019
Այսօր Ամասիայից 11 կմ հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնում գրանցված երկրաշարժի ցնցումները Ամասիա համայնքում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները դուրս են եկել իրենց բնակարաններից, շատերն անգամ տեղափոխվել են հարազատների մոտ ՝ ավելի անվտանգ վայրեր: Ցնցումը հատկապես ուժեղ է զգացվել համայնքի գրեթե 4-րդ աստիճանի վթարային համարվող քառահարկ շենքերից մեկում, որի 32 բնակարաններից բնակեցված […]
23:02 10.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 […]
22:52 10.09.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին 2 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ: «Սա լավ է, էներգիան մանր-մանր երկրաշարժերով կվերջանա»,- գրել է նա։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է […]
22:44 10.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։ «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան […]