ՔՈ-ն հայտարարում է, որ իր առաջարկը չընդունող քաղաքական ուժը գնում է ստանձնելու ոչ լեգիտիմ պաշտոններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ՔՈ-ն հայտարարում է, որ իր առաջարկը չընդունող քաղաքական ուժը գնում է ստանձնելու ոչ լեգիտիմ պաշտոններ

16:13 03.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նոր Սահմանադրություն ունենալու առաջարկ- հայտարարություն է տարածել, իսկ լրագրողներն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել են ՔՈ-ի ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե քաղաքական ուժերը չընդունեն նոր Սահմանադրություն մշակելու իրենց  առաջարկը։

«Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյայն համաձայնություն է տալիս կեղծված Սահմանադրությամբ, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ մեր կյանքը կանոնակարգելուն: Այդ քաղաքական ուժը գնում է ստանձնելու պաշտոններ, որոնց լիազորությունները սահմանված են ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ: Այդ պաշտոնական կարգավիճակները ոչ լեգիտիմ պաշտոնական կարգավիճակներ են, և տվյալ քաղաքական ուժը, որը չի համաձայնի ստեղծել լեգիտիմ պաշտոնական կարգավիճակներ, այդ քաղաքական ուժը գնում է դառնալու ոչ լեգիտիմ կառավարման մաս»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի՝ գործող Սահմանադրությունն իրենք ընդունում են որպես ճանապարհային քարտեզ, անցումային կարգավորման մեխանիզմ, որով հնարավոր է հնարավորինս բալանսավորել գործընթացներն այս փուլում, որ պաշտոնյաները չգնան ինչ-որ շենքերում նստեն ու իրենց պաշտոնյաներ հռչակեն:

«Մենք Սահմանադրության որևէ տեսք, պետական կառավարման ապարատի որևէ մեխանիզմ այս պահին չենք արձանագրում, մենք ունենք մեր լիարժեք պատկերացումներն այդ հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ, ունենք մեր պատկերացումները, բայց այս պահին խոսքը չի գնում այս կամ այն տարբերակին համաձայնելու մասին, այս պահին խոսքը գնում է այն սկզբունքին համաձայնելու մասին, որ Սահմանադրությունը, որով մեր հարաբերությունները կկանոնակարգվեն, չի կարող կեղծված լինել, և մենք՝ բոլոր քաղաքական ուժերս, հանձնառություն ունենք գործընթաց սկսել՝ ձևավորելու այնպիսի Սահմանադրություն, որը կլինի լեգիտիմ»:

Իսկ կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարող Գոռ Հակոբյանը հիշեցրել է, որ ըստ իրենց առաջարկի՝ իրենք ընդունում են ներկա Սահմանադրությունը, նշում են թերությունները, օրինականության խնդիրը և գնում են նոր Սահմանադրության մշակման:

«Կարևոր է, թե ինչ վերաբերմունք կձևավորեն ՀՀ քաղաքացիները, քանի որ իրենց, այսինքն՝ մեզ վերաբերող փաստաթուղթ է: Բավանդակային հարցերը, մնացած հարցերը, դրանք ընթացիկ քննարկելու խնդիրներ են, կարող է գործընթացը տևել երկու տարի, կարող է տևել երեք տարի: Մենք համաձայնում ենք գործընթաց սկսելու վերաբերյալ: Հանձնաժողով կստեղծվի, խմբեր կստեղծվեն, տարբեր փորձագիտական կարծիքներ կտան, կքննարկեն քաղաքացիների հետ, կփորձեն ներառել նրանց մոտեցումները, միջազգային փորձ կուսումնասիրվի, դա ապագայի խնդիր է, մեր ուզածը հիմա մի փաստի արձանագրում է՝ մենք ուզում ենք, որ Սահմանադրություն փոփոխվի, և դա ոչ թե այն պատճառով, որ մենք մտածում ենք՝ մեր համար լավը չի, հիմա, ընտրությունների ժամանակ ուզում ենք փոփոխվի, այլ ելնում ենք այն պատճառից, որ ներկա Սահմանադրությունը հիմք չի, որ մեր ներկա հարաբերությունները կարգավորի: Ու դա ճգնաժամերի հարց է»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գոռ Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP