19:16 03.12.2018
Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի լուրերն ու «հալած յուղի» տեղ չի ընդունում սրանք։
«[Պակիստանից գնվելիք] ուսումնամարտական ինքնաթիռների մասով նշվում էր, որ արդեն մատակարարվել է 5 միավոր։ Եվ 5 միավորը պետք է մատակարարեն։ Իրականում անցյալ տարի արդեն հայտնի էր դարձել, որ պայմանագիրը ստորագրվել է, և այստեղ չենք կարող բացառել, որ կարող են մատակարարած լինել, թեև Ադրբեջանում չենք տեսել այդ համակարգերը, և առայժմ միակ հայտարարությունը սա է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել, թե Պակիստանից գնելու են ոչ միայն այդ ինքնաթիռները, այլև ուսումնամարտական ինքնաթիռներ ու ավիացիոն գերճշգրիտ ռումբեր։ Ադրբեջանագետի խոսքերով՝ այդ ինքնաթիռներն ընդհանրապես չեն օգտագործվի պատերազմական պայմաններում, քանի որ հենց ոչ այնքան մարտերի, որքան հենց ուսումնական նպատակին են ծառայելու։
«Ուսումնամարտական ինքնաթիռները չեն կարող օգտագործվել, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմը չէ, այսինքն՝ անխելքություն էլ կլինի դրանք օգտագործելը։ Դրանք վերցնում են օդաչուներին պատրաստելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը։
Իսկ ավիառումբերի գնման մասին տեղեկությունները կասկածելի են ոչ միայն այն պատճառով, որ դրանք թողարկել է մեկ՝ միակ ադրբեջանական աղբյուր, այլ նաև կասկածի տակ է դրանց կիրառելիությունը։
«Եթե դատենք զուտ իրենց տրամադրած մարտավարատեխնիկական բնութագրերից, բավական էֆեկտիվ ռումբ է երևում, բայց խնդիրն այն է, որ մինչ օրս նույնիսկ Պակիստանում դա չեն փորձարկել։ Եվ մյուս խնդիրը. նույն տեսքի, նույն նշանակության ավիացիոն ռումբերի մշակումների մասին ադրբեջանական կողմն ինքն էլ է հայտնում 2014 թվականից սկսած»,- ասաց Հովհաննիսյանը։
Այսինքն՝ եթե ունեն սեփական մշակումներ այդ ոլորտում, ապա դժվար թե դիմեին Պակիստանին, այնտեղից այդպիսի ռումբեր գնելու համար, հետևաբար, այս տեղեկությունները կասկածի տեղիք են տալիս կա՛մ գնման մասով, կա՛մ տեղական արտադրության։
Իսկ հակաօդային պաշտպանության համակարգեր Ադրբեջանը հաստատ չի գնում, ու այս պարագայում ավելի տրամաբանական էր հենց այդպիսի համակարգերի գնումը՝ հատկապես հայկական բանակի «Իսկանդերներից» եկող վտանգը չեզոքացնելու համար։ Ու ադրբեջանական նույն աղբյուրն այսօր արդեն տեղեկություններ է տարածել նման համակարգ գնելու հնարավորության մասին։
Կայքը գրում է, որ ֆրանսիական MBDA Systems ընկերությունից իրենց հայտնել են, որ ունեն Ֆրանսիայի իշխանությունների արտոնագիրը իրենց արտադրանքը Ադրբեջանին վաճառելու համար։ Խոսքը «Aster 30 SMP» և «VL Mica» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է, որոնք ունեն միջին հեռահարություն։ Արտադրողի հրապարակած բնութագրերի համաձայն՝ դրանցից առաջինը կարող է որսալ նույնիսկ բալիստիկ հրթիռներ, ինչպիսին է «Իսկանդերը»։
«Ցանկացած համակարգի շուրջ կարող են բանակցել, բայց բնականաբար մի բան է Պակիստանը, մի բան է Ֆրանսիան, որի դեպքում անթույլատրելի կլինի նման համակարգերի վաճառքը կամ առհասարակ [վաճառքի] արտոնագրի տրամադրումը Ադրբեջանին»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշում է, որ «Aster 30 SMP» համակարգը (գլխավոր լուսանկարում) բավական հզոր զինատեսակ է, ու այն համեմատում են ամերիկյան «Patriot» համակարգերի հետ։ Մյուս կողմից, թեև այն ունի ավելի փոքր հեռահարություն, բայց ավելի թանկ է, քան ռուսական Ս-400 համակարգերը։
«[Ֆրանսիական արտադրող ընկերության] պաշտոնական կայքի տրամադրած տեղեկատվության հիման վրա, այն կարող է որսալ մարտավարական բալիստիկ հրթիռներ, իսկ «Իսկանդերը» այդ շրջանակներում է։ Մարտավարատեխնիկական տվյալներով՝ կարող է [որսալ], բայց իրականում կարող է, թե ոչ, դեռ ոչ մի փորձով չի ապացուցվել և չի հաստատվել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեջանագետի խոսքերով՝ այս հնարավոր գործարքների մասին ինֆորմացիոն սպրդումները կարող են նաև հատուկ արվել։ Մասնավորապես Ֆրանսիայի դեպքում դա կարող է ուղղված լինել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրի վարկը գցելուն։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները վաղուց ուզում են փոխել բանակցային ձևաչափը, իսկ եթե Ֆրանսիան զենք է վաճառում Ադրբեջանին, ապա դրանով կասկածի տակ է դնում բանակցային ձևաչափի արդյունավետությունն ու անաչառությունը։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...