Քաղցկեղը հաղթահարելի չարիք է. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել City of smile-ի բարեգործական համերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Քաղցկեղը հաղթահարելի չարիք է. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել City of smile-ի բարեգործական համերգին

14:18 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of smile  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և City of smile հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արվեստի գործիչներ ինչպես նաև քաղցկեղով հիվանդ ավելի քան երեսուն երեխաներ իրենց ծնողների հետ:

Կարևորելով կամավորության սկզբունքներով բարեգործական միջոցառումների անցկացումը, տիկին Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հեղինակները Պարի պետական անսամբլն ու Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոնն են: «Հիմնադրամը ողջունել է այդ նախաձեռնությունն ու աջակցել համերգի անցկացմանը: Համերգային ծրագրին աջակցել են նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, բազմաթիվ կազմակերպություններ, ընկերություններ:

Այս համերգի շնորհիվ ակնկալվում է շուրջ 20 միլիոն դրամի մուտք, որն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը: Սակայն միայն ֆինանսական առումով չենք չափում համերգի արդյունավետությունը: Որքան շատ նմանատիպ անհատական նախաձեռնություններ լինեն, այնքան հասարակությունը կհամախմբվի` արձագանքելու այդ մարտահրավերին` քաղցկեղին, որը մեծ չարիք է ընկալվում, բայց իրականում հաղթահարելի չարիք է»,- ասել է Աննա Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին, ինչպես նաև հովանավորներին, աջակիցներին ու մասնակիցներին համերգի գաղափարն իրականություն դարձնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

BACK_TO_TOP