15:19 04.12.2018
«Բոլորդ գիտեք, որ ես հրապարակայնորեն ներկայիս իշխանություններին մեղադրել եմ մի բանում, որ այն քաղաքականությունը, որ վարում են, հիմնված է «Իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձևի վրա: Կներկայացնեմ որոշ ապացույցներ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը:
Նա ներկայացրեց լուսանկարներ, որոնցով փորձեց ապացուցել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը վարում է «Կարգավիճակ՝ տարածքների դիմաց» քաղաքականությունը: Նրա խոսքերով՝ դեռևս մայիսից փորձ էր արվել ինչ-որ բլուրներ կառուցել Ադրբեջան-Արցախ շփման գծում, բայց անընդհատ արգելափակող կրակով այդ շինարարական աշխատանքները դադարեցվում էին: Հիմա արդեն այդ բլուրները կառուցվել են։
«Ի՞նչ բլուրներ են դրանք: Շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա, իրարից մինչև 5 կմ հեռու և փաստացի ամբողջ շփման գծի երկայնքով: Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ շինարարական աշխատանքները, բլուրների մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասում շինաշխատանքներ են: Ավելի մեծ խտություն կա այնտեղ, որտեղ ռելիեֆը հարթավայրային է, այսինքն՝ զրահատեխնիկայի համար շատ վտանգավոր է հարձակման մասով: Բլուրների բարձրությունը 11-15մ է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Առաջին օրվանից Փաշինյանը բաժանում է մեր հասարակությունը սևի ու սպիտակների, իր, այսպես կոչված՝ հեղափոխությունն ընդունողների և չընդունողների, բայց այս քաղաքականության բացահայտումը պատահական չէր:
«Սասուն Միքայելյանի հայտարարությունը ծրագրված էր, ծրագրված էր փոխարտգործնախարարի հայտարարությունը Աշոտյանի հետ բանավեճում, որ կրկնեց Միքայելյանի ասածը և այն, որ վարչապետը կրծքով սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին: Արդյունքում հասարակության ինչ-որ մաս սկսեց պաշտպանել Միքայելյանին, այսինքն՝ հասարակության մի մասին պատրաստում է, որ ընդունել տա այն, ինչ ինքն արդեն իրականացնում է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Դավիթ Շահնազարյանը ցույց է տվել նաև կառուցվող բլուրների լուսանկարներն ու ներկայացրել ռազմական փորձագետների կարծիքն այս մասին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...