16:15 04.12.2018
«Իշխանության գալուց շատ կարճ ժամանակ հետո մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, շատ-շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է, բայց իմ համար այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ սա քաղաքականության առաջին քայլերից է: Արդյունքում Հայաստանը կորցրեց կարևորագույն այդ պաշտոնն այն իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչն ավելի քան հանցագործություն էր, դա սխալ էր»,- դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքերով՝ բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպահպանի այդ պաշտոնը, ուղղակի իշխանությունների կողմից տարածվող սուտ էր, և իրենք էլ դեռևս օգոստոսից գիտեին, որ դա բացառված է: Իսկ նիստը հետաձգվել էր, քանի որ դեռևս համաձայնության չէին եկել, թե Հայաստանի ներկայացուցչին փոխարինելու է Բելառուսի ներկայացուցի՞չը, թե՞ ՌԴ ներկայացուցչի տեղակալը շարունակելու է պաշտոնավարել:
Դավիթ Շահնազարյանը նաև հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագիրը, որտեղ ամրագրված էին միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից երեքը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ինչպես նաև ուժի և սպառնալիքի չկիրառում: Այս փաստաթուղթը ստորագրվել է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների կողմից:
«ԵՄ-ի դիրքորոշումը հետևյալն էր, որ Ադրբեջանի հետ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու դեպքում անվերապահորեն այդ երեք սկզբունքները պետք է ամրագրված լինեն: Այդ մասին դեռ այս տարվա ձմռան վերջին, վաղ գարնանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ինձ և շատ ուրիշներին ասել էին, որ ՀՀ իշխանությունների հետ կա այդ պայմանավորվածությունը: Ադրբեջանը վարում էր այս տարի ԵՄ-ի հետ բանակցություններ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: Բանակցություններն արդեն շատ մոտ էին ավարտվելուն, և այն նույն մարդիկ՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պնդում էին, որ այս երեք կետերը պետք է մտնեն, հիմա ուղղակիորեն ասում են, որ այլ ձևակերպումներ են լինելու»,- պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը:
Դավիթ Շահնազարյանը սա կառավարության մեծ կորուստ որակեց և խոշորագույն պարտություն Եվրոպայի հետ հարաբերություններում: Դավիթ Շահնազարյանը կոչ արեց փորձել ինչ-որ բան անել, քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, և ժամանակ կա:
«Դեռ ժամանակ կա, փորձե՛ք: Հետո չբողոքե՛ք, որ ԵՄ-ն կրկնակի ստանդարտներով է առաջ շարժվում, չմեղադրե՛ք ԵՄ-ին, ինչպես այսօր ամբողջ աշխարհին եք մեղադրում: Վստահ եմ, որ չեն էլ փորձելու, որովհետեւ սա մտնում է իրենց քաղաքականության մեջ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի գագաթնաժողովի ելույթից հետո երկու օր անց Դուշանբեում տեղի ունեցած «պատմական» հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որից հետո հայտարարվեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը և օպերատիվ կապ հաստատվի, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ իրականությունն այլ է:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...