17:35 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Պատվիրակության ղեկավար պարոն Զլատկո Վույովիչը նախ արձանագրել է, որ նախկինում ENEMO-ի դիտորդական հայտը մերժվել էր ՀՀ կողմից, և ողջունել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրական գործընթացում իրենց դիտորդական առաքելության ներգրավումը։
Նա նաև ընդգծել է, որ ի տարբերություն անցած խորհրդարանական ընտրությունների, ընտրական գործընթացներում ներգրավված հաստատությունները և հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ունենալով նույն կազմը և գործելով նույն օրենսդրական կարգավորումների պայմաններում, դրսևորում են բացարձակ այլ որակի գործունեություն՝ առավել բաց են, անկախ և թափանցիկ։ Պատվիրակության անդամները նախընտրական քարոզարշավի ընթացքը բնորոշել են հանգիստ։ Պարոն Վույովիչը տեղեկացրել է, որ ENEMO-ի միջանկյալ զեկույցը հանրությանը կներկայացվի արդեն այսօր։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ իշխանություններն ունեն հաստատուն կամք ինչպես կանխելու, այնպես էլ բացահայտելու ընտրակաշառքի կամ ընտրական այլ խախտումների դրսևորումները։ Միաժամանակ, Արարատ Միրզոյանը կարևորել է, որ իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում պետք է լինեն տեղերում անցյալ անպատվաբեր գործելակերպի հնարավոր դրսևորումները բացառելու հարցերը։
Պատվիրակության անդամների հարցին ի պատասխան՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կառավարության կողմից մշակված Ընտրական օրենսգրքի այն փոփոխություններին, որոնք միտված էին առավել ժողովրդավարական ու ընտրապայքարի մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելուն, քաղաքական բազմակարծության երաշխիքների ամրապնդմանը և այլն։ Պարոն Միրզոյանը նշել է, որ ընտրվելու դեպքում այդ փոփոխությունների իրականացումը շարունակելու է մնալ իր քաղաքական ուժի առաջնահերթությունների շարքում։
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցն առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում: Իր գործունեությունը Հայաստանում ENEMO-ն սկսել է սույն թվականի նոյեմբերի սկզբին, և դիտորդական առաքելությունը երկրում կմնա ընտրություններից հետո ևս վեց շաբաթ՝ մեկնելով Հայաստանից 2019 թ. հունվարի կեսերին:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...