22:24 04.12.2018
Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է հասել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը, որն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։
Սակայն խնդիրն այն է, որ այդ չափանիշները համեմատական են երկրի բնակչության, ֆինանսների և այլ թվերի հետ, ինչի հետևանքով, օրինակ, հարևան Ադրբեջանը ավելի քիչ ռազմականացված է համարվում, քան Հայաստանը։ Հետազոտությունն արվում է վեց չափանիշների հիման վրա.
Չափանիշների թվային արդյունքները համադրվում են ու նորմալիզացվում 0-ից 1000 սանդղակով, որի արդյունքում ստացվում է ամեն երկրի առանձին ինդեքսը, որով էլ երկրները զբաղեցնում են այս կամ այն տեղը:
Արդյունքում՝ Հայաստանն ունի 860 միավոր, իսկ «առաջատարների» աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
Պետությունը | Ցուցիչը | Տեղը |
Իսրայել | 911.0 | 1 |
Սինգապուր | 885.7 | 2 |
Հայաստան | 860.1 | 3 |
Կիպրոս | 849.7 | 4 |
Հարավային Կորեա | 838.5 | 5 |
Ռուսաստան | 838.5 | 6 |
Հունաստան | 833.2 | 7 |
Հորդանան | 833.0 | 8 |
Բրունեյ | 820.7 | 9 |
Բելառուս | 819.1 | 10 |
Ադրբեջանն այս տասնյակում չի հայտնվում երկրորդ տարին անընդմեջ, թեև նախկինում բավական բարձր տեղեր է զբաղեցրել։ Հիմա այն 12-րդ տեղում է համաշխարհային դասակարգմամբ, իսկ եվրոպական ցանկում 6-րդն է (ցուցակում նշված են տեղերը համաշխարհային դասակարգման մեջ)։
Պետությունը | Ցուցիչը | Տեղը (աշխարհում) |
Հայաստան | 860.1 | 3 |
Կիպրոս | 849.7 | 4 |
Ռուսաստան | 838.5 | 6 |
Հունաստան | 833.2 | 7 |
Բելառուս | 819.1 | 10 |
Ադրբեջան | 815.7 | 12 |
Ուկրաինա | 785.1 | 14 |
Ֆինլանդիա | 773.8 | 18 |
Թուրքիա | 766.1 | 20 |
Էստոնիա | 758.1 | 25 |
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...