ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

09:48 06.12.2018

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետք է շարունակել զինված ուժերի արդիականացումը: «Մենք պետք է շարունակենք շատ մեծ շեշտ դնել զինված ուժերի արդիականացման վրա: Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն, ըստ ամիսների, նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այժմ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը մեծ սխալ է եղել: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու և գործընկերներին բացատրելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, որոնք չենք կարող անցնել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ կեղծ նվաճումներով են տարել: Նվաստացուցիչ երևույթ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հովանու ներքո կառույցի երկրները Հայաստանի կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին: Մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել, թե ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ և առանց Արցախի Հանրապետության լիարժեք ներգրավվածության հնարավոր չէ խոսել հարցի կարգավորման  որևէ լուծման մասին: «Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը»,- հայտարարեց նա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը համոզմունք հայտնեց, որ պետք է հստակեցնել, թե ինչ է Արցախը մեզ համար՝ հայկական երկրորդ պետությո՞ւն, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս: «Առանց այս հարցը հասկանալու, խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ: Վստահ եմ, որ ինքնորոշվելուց և սուվերեն որոշում կայացնելուց հետո միջազգային հանրությունը կհարգի այդ որոշումը»,- ասաց ՔՈ ներկայացուցիչը:

ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իր քաղաքական ուժի համար Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային գերխնդիր է: «Սա մեր լինելիության խնդիրն է, սրբության սրբոց: Մենք խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը»,- ասաց նա՝ ներկայացնելով սահմանադրության համապատասխան հոդվածը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համար շատ կարևոր է հզոր տնտեսություն ունենալը: «Թույլ բանակ ու տնտեսություն ունեցող Հայաստանը չի կարող ունենալ խնդրի հայանպաստ լուծում: Պետք է ամեն ինչ անենք, որ 18-19 տարեկան մեր զինվորները դուրս բերվեն առաջնագծից: Պետք է առաջնագիծն այնպես հսկվի, որ մարդկային ուժը շատ հեռու լինի թշնամու նշանառուներից, ամեն ինչ անենք, որ պրոֆեսիոնալ գումարտակներով համալրենք մեր բանակի սահմանային ուղղությունները»,- ասաց նա:

Բանակը պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրելու անհրաժեշտության մասին խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Պետք է զարգացնենք ռազմարդյունաբերությունը: 18 տարեկան երիտասարդները չպետք է կանգնեն սահմանին, պետք է լինեն պայմանագրային, փորձառու ծառայողներ: Պետք է տնտեսությունը զարգացնենք, հզոր ու ուժեղ պետություն ունենանք, որ կարողանանք կարգավորել մեր խնդիրները»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Լուսինե Հարոյանը, կարևորեց սահմանային գծին նորագույն տեխնիկայի տեղադրումը: «Դա նվազագույնի կարող է հասցնել զոհերի թիվը: Բացի այդ, պետք է հզորացնենք Արցախը, վերաբնակեցնենք այն»,- ասաց Հարոյանը:

«Քրիստոնեա – ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարը՝ Լևոն Շիրինյանը, անհրաժեշտ համարեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին փոխել ձևաչափը: «Մենք մեր մտածողության մեջ փոփոխության կոնսերվատիզմ ունենք: Նոր մոտեցումներ, առաջարկներ շատ քիչ են լինում»,- ասաց նա՝ նշելով, թե Արցախի հարցը պետք է տեղափոխել 1960 թվականի դեկտեմբերի 24-ի գաղութացված ժողովուրդներին ու պետություններին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ որոշմանը:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն արցախյան խնդրի կարգավորման հարցում իր վստահությունը հայտնեց գործող իշխանություններին: «Այստեղ նոր հեծանիվ հորինելու հնարավորությունները շատ քիչ են, ես վստահում եմ այսօրվա գործող իշխանությանը, այն կարծիքին եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացը կտանի ճիշտ և ուղիղ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր  Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ  ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել հայ ժողովուրդը հավաքական հանրաքվեի միջոցով: Նրա գնահատմամբ՝ այլ մեխանիզմներ գոյություն չունեն: «Մենք հանդես ենք գալիս մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ու զարգացման, բանակցային գործընթացում ԼՂ ակտիվ ներգրավվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պաշտպանելու օգտին»,- ասաց Բաղդասարյանը՝ կարևորելով նաև հայ-ռուսական հարաբերությունների հետևողականորեն զարգացումը:

Իսկ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծել միայն Արցախը Հայաստանի մեջ որպես մարզ ներառելու միջոցով: «Չկա Արցախի ժողովուրդ, կա հայ ազգ, մեկ միասնական ազգ»,- հայտարարեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP