TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Էդմոն Մարուքյան

Հայաստանում քաղբանտարկյալների թեման այսօր արհեստական է. Էդմոն Մարուքյան

15:07 30.09.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին լուսանկար է գցել Ստրասբուրգից՝ կից նշել. «Օրը բացվեց Ստրասբուրգում։ Արագ նայում եմ «Ֆեյսբուքն» ու մամուլը, որտեղ քննարկվում է Հայաստանում քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցերը։ Մի բան լա՛վ իմացեք, որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու՝ Ստրասբուրգում։ Դեռևս նման արձագանքներ չկան և, հետևաբար, այդ թեման այսօր արհեստական է: […]

̰
Չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ. Էդմոն Մարուքյան

12:36 23.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբվակցությունը կողմ քվեարկեց պետության պարտքը տնտեսություններին վերադարձնելու մասին որոշմանը, թեև պահանջում էր ընկերությունների ցանկը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դա հիմնավորեց հետևյալով. «Չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ, որով համապատասխան ընկերություններին տրվում է գումար, խորհրդարանը գումարը տվողն է, չի կարող խորհրդարանը չիմանալով կուրորեն տալ գումար, մենք հետևողական ենք լինելու, որ ցանկը ստանանք, ՊԵԿ-ի […]

̰
Եթե հին ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչվի, «Լիդիանը» կմտնի վարչական դատարան. Էդմոն Մարուքյանը՝ Ամուլսարի մասին

16:28 09.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած տեսակետները: Մարուքյանն անդրադարձավ նաև խնդրի իրավական կողմին: «Լայվը չեմ դիտել, կանխատեսելի զարգացումներ են, մեր տպավորությամբ՝ նման պրոցես պետք է լիներ: Մի բանում սխալվեցի, կարծում էի՝ նոր ՇՄԱԳ է լինելու, հետո մասնագետներին լսեցի, հասկացան, որ […]

̰
Արման Բաբաջանյանը ոչ առաջինն է, ոչ էլ, վստահ եմ, վերջինը. Էդմոն Մարուքյան

14:23 09.09.2019

«Արման Բաբաջանյանն ինձ համար հարազատ մարդ է, եթե ակնկալում եք, որ մենք պետք է իրար վրա ցեխ շպրտենք, պետք է հիասթափեցնեմ ձեզ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսելով իրենց խմբակցության արդեն նախկին անդամ Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշման մասին՝ Մարուքյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մանդատը վայր կդնի: […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան

14:06 03.09.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլորին: «1953թ. այս օրն ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։ Այս փաստաթղթի շնորհիվ այսօր Եվրոպայում բնակվող շուրջ 800 մլն մարդ իրավունք ունի դիմելու Եվրոպական դատարան, որը շատերի համար խախտված իրավունքները վերականգնելու վերջին հույսն է, քանի որ […]

̰
Մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք. Էդմոն Մարուքյանն ահազանգում է

12:43 30.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ահազանգում է «Ֆեյսբուքում», որ ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր կարող է դառնալ: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից: Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, […]

̰
Էդմոն Մարուքյանն «ուղղում է առագաստները»՝ նպատակին հասնելու համար

11:46 26.08.2019

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ծովային զբոսանքից՝ կից մեջբերելով քանթրի ոճի ամերիկացի հայտնի երգիչ Ջիմմի Դինի խոսքերը․ «Ես չեմ կարող փոխել քամու ուղղությունը, բայց կարող եմ հարմարեցնել առագաստները՝ մշտապես նպատակիս հասնելու համար»։ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.914041978667530/2944470685624639/?type=3&theater

̰
Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

14:00 24.08.2019

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում խոսել է Գյումրու օդանավակայանի զարգանալու հեռանկարների մասին: «Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ: Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղևորներին, և պետք […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է Էդմոն Մարուքյանի հարցմանը

16:29 22.08.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շրջակա միջավայրի նախարարության պատասխանն իր հարցմանը: «Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը որսի իրավունքի տրամադրման արժեքի բարձրացման և որսի օրերի կրճատման խնդրի վերաբերյալ, որը կարող եք տեսնել կից։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ քննարկումների արդյունքում որոշում է […]

̰
Հյուսիսային պողոտայի բնակիչների գործերը պիտի վերաբացվեն. Էդմոն Մարուքյան

23:03 19.08.2019

«Հյուսիսային պողոտայի գործերով ովքեր կարողացել են սպառել ներպետական ատյանները, ովքեր լավ փաստաբան են ունեցել, կարողացել են նորմալ  ժամկետների մեջ, բոլոր չափանիշներին բավարարելով ներկայացնել իրենց բողոքը ՄԻԵԴ, հաղթել են Հայաստանի դեմ: Բայց բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր տուն են կորցրել, դարձել են անտուն և չեն դիմել ՄԻԵԴ: Ոչ միայն Հյուսիսային պողոտայի, այլև Բյուզանդի  փողոցի բնակիչները: Դա […]

̰
Շատ մեծ վեճ կա. Էդմոն Մարուքյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործի մասին

23:57 18.08.2019

«Ես չեմ լսել, որ Հայաստանի իրավապաշտպան կառույցներն ասեն, թե ՊՊԾ գունդը գրավածները քաղաքական բանտարկյալներ են: Շատ մեծ վեճ կա այդ գործերի հետ կապված: Նրանք ասում են՝ ապստամբություն են արել, դե հիմի զոհեր էլ կարող են լինել, բայց դա որևէ  իրավապաշտպան կազմակերպության համար չի եղել ընդունելի և ընկալելի: Էդ գործը ես չեմ դիտարկի էդ տարածքում: Հիմա […]

̰
Հայաստանում կա՞ արդյոք  քաղաքական բանտարկյալ․ Էդմոն Մարուքյանի տեսակետը

23:38 17.08.2019

Կա՞ն արդյոք քաղաքական բանտարկյալներ Հայաստանում, ո՞րտեղ է  սահմանը քաղբանտարկյալի և  սովորական քրեական հանցագործի միջև, հարցին ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  «Հեռանկար»  հաղորդման տաղավարում ասել է, որ սահմաններ կդրվեն, եթե մենք գանք իրավական հարթություն: «Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք քննվում են, դրանցով անցնող նախորդ իշխանության ներկայացուցիչները,  որպեսզի ապագա քաղաքական գործունեություն իրականացնելու համար մաքրեն իրենց […]

̰
Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է. Էդմոն Մարուքյան

15:05 15.08.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում «Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա վերանայման» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ, Ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների, երկու օր առաջ՝ օգոստոսի 13-ին, դիմել եմ ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Իմ կողմից բազմակողմանիորեն հիմնավորվել է որսի թույլտվության տրամադրման […]

̰
10 տարի առաջ մանուշակագույն գալստուկ էի կապում. Էդմոն Մարուքյան

15:13 14.08.2019

«Ֆեյսբուքը» հիշեցրեց, որ դեռևս 2009-ին, այսինքն՝ ուղիղ 10 տարի առաջ, ԱՄՆ-ում ուսանելու ժամանակ մանուշակագույն գալստուկ էի կապում»,- այս մասին գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Կից հրապարակել է լուսանկար:

̰
Ով լինի Արցախի նախագահը, ես կզանգեմ, կշնորհավորեմ. Էդմոն Մարուքյան

11:48 14.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրենց դիրքորոշումն Արցախում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ըստ Մարուքյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ խժդժություններ, բռնություններ չլինեն, արդար, թափանցիկ քվեարկություն լինի, թեկնածուները հավասար հնարավորություններ ունենան և դրանք օգտագործելով՝ ներկայանան Արցախի քաղաքացիներին: «Ով կընտրվի, մենք այդ մարդու հետ կաշխատենք: Ով լինի Արցախի Հանրապետության […]

̰
Էդմոն Մարուքյանը՝ նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման մասին

13:29 12.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման հարցին: Նրա կարծիքով՝ առանձին մասնագիտացված մարմին, դատարան է պետք, որը կզբաղվի այդ գործերով, որից հետո անցյալի էջը կփակվի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Սպասում եմ քրեական գործի հարուցմանը». Էդմոն Մարուքյան

08:07 08.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»: https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2895336480538060/?type=3&theater

̰
Մենք սխալ ենք անում. Էդմոն Մարուքյանի «լայվը» ԱՄՆ-ից

13:37 17.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ կապված Հայաստանում ծավալված քննարկումներին. «Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում […]

̰
ԲԴԽ այս կազմը խայտառակ կազմ է. Էդմոն Մարուքյան

12:46 12.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲԴԽ նոր անդամների ընտրությանը: «Մեծ ակնկալիքներ կային, որ հրաժարական տված դատավոր-անդամների փոխարեն կարող էին ավելի լավերն ընտրվել, բայց ավելի վատերն են ընտրվել իմ կարծիքով: Տիկին Նախշուն Տավարացյանն ընտրված է եղել՝ որպես ԲԴԽ անդամ, սակայն որոշել է, որ պիտի չերդվի, մոտ 9 ամիս չի […]

̰
Եկեք ինստիտուտները զարգացնենք և անձերից վեր կանգնենք. Էդմոն Մարուքյան

18:00 06.07.2019

«Մենք ինստիտուցիոնալ փոփոխությունների լոբբինգ ենք անում, իրենք ասում են` մենք բարի կամք ունենք, մենք վատ բան չենք անի»,- պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկարի» տաղավարում: «Երբ ասում ենք` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խոսք եք տվել, որ դառնան նախարարություններ, ասում են` դե դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր վատ, իսկ մենք հիմա լավն ենք, բարի ենք, […]

̰
Ասում են` դու գնա, Գագիկ Ծառուկյանի հետ բանակցի. Էդմոն Մարուքյան

15:21 06.07.2019

«Խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ավելին է, քան պետք է»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի այն հարցին, թե եթե խորհրդարանական մեծամասնությունը 1995-ից ընդունում է այն, ինչ իշխանությունն է առաջարկում և կարող է տապալել ընդդիմության ցանկացած առաջարկ, ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է մեծամասնության գլխին, թե՞ վարչապետը: «Այդ ճանապարհով է արժեզրկումը գնում խորհրդարանական կառավարման: Օրինակներով ասեմ: Հիմա […]

̰
Մեզ մոտ այլանդակվել է խորհրդարանական համակարգը. Էդմոն Մարուքյան

14:45 06.07.2019

«Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի հետ զրույցում նշել է, որ 2015թ. դեմ է եղել այսօր գործող Սահմանադրության ընդունմանը: «2015-ին մենք ներկայացրել ենք առաջարկություններ, մոտավորապես 30 էջից բաղկացած: Ես որպես անկախ պատգամավոր եմ եղել: Առաջարկությունների 70-80 տոկոսը չեն ընդունվել, և մենք դեմ ենք արտահայտվել, դեմ ենք քվեարկել»: Մարուքյանը նշել […]

̰
Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի. Էդմոն Մարուքյան

12:51 05.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ սահմանադրության օրը: «Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի: Շնորհավոր Մայր օրենք»,- գրել է նա:

̰
Ինչպես է արձագանքում «Իմ քայլի» պատգամավորը Վահե Գրիգորյանի հայտարարությանը վերաբերող հարցերին

19:56 21.06.2019

Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանից փորձեցին հետաքրքրվել, թե ի՞նչ տեսակետ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: «Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»,- […]

̰
Վեթինգի համար անկախ և արհեստավարժ մարմին պետք է ստեղծվի մեծ կոնսենսուսի արդյունքում. Մարուքյան

18:40 21.06.2019

«Քիչ առաջ ԼՀԿ-ն տարածել է դատավորների վեթինգի իրականացման սկզբունքներ, որի վրա աշխատում էինք վերջին երկու շաբաթների ընթացքում: Ինչո՞ւ ծնվեց այս փաստաթուղթը, որովհետև մենք հասկացանք, որ ընդհանուր առմամբ, խոսել մի գործընթացի մասին և դրա վերաբերյալ պատկերացումները բոլորովին տարբեր են ստացվում, ու հանրային ակնկալումն էլ է տարբեր, մենք որոշեցինք միջազգային փորձի ուսումնասիրության, մեր Սահմանադրության չափանիշների, Մարդու իրավունքների […]

̰
Մի հատ էլ սալյուտ խփեք դահլիճում․ Միրզոյանը՝ Մարուքյանին

10:44 21.06.2019

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր երեկ կիսատ քննարկված հարցերից մեկը, դահլիճում աստիճանաբար այնքան աճեց աղմուկը, որ խորհրդարանի նախագահը ստիպված էր ընդհատել նախագիծը ներկայացնողի ելույթը։ Նա ընդդիմության շարքերին հորդորեց չաղմկել։ Դահլիճից հավանաբար հակադարձեցին, որ ինչ-որ բան են քննարկում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանը հորդորեց դահլիճից դուրս քննարկել։ «Հա, դրսում քննարկեք, պարոն Մարուքյան։ Մի […]

̰
Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ. Էդմոն Մարուքյան

22:30 20.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող տերբեր մեկնաբանություններին՝ հայտարարելով, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ՝ հավելելով, որ այդ հարցի մասին հստակ պատկերացման համար ՍԴ մեկնաբանությունն է պետք: «Կուսումնասիրենք՝ կասենք, որովհետև կա երկրորդ կարծիք, մինչ այդ քննարկումը եղել է, նման բանավեճ […]

̰
Հասկանանք՝ միայն Վահե Գրիգորյանի մոտեցո՞ւմն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում. Էդմոն Մարուքյան

21:46 20.06.2019

Մեկնաբանություն կատարելու համար պետք է ուսումնասիրենք ներկայացված փաստարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության մասին: «Ճիշտն ասած, չեմ հասցրել նայել ոչ նրա փաստարկները, որովհետև պետք է փաստարկները նայենք, այսինքն, հիմնավորումներն առ այն, թե այդ ինչպես է, որ… որքանով որ հասկացել […]

̰
Քվեարկում ենք մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը. Մարուքյան

11:45 20.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում անդրադառնալով 2018թ. բյուջեի կատարողականին` նշեց, որ էքստրաօրդինար քննարկում է, մի կողմից՝ գիտեն՝ ինչի մասին է, որտեղ ընդդիմությունը պիտի ասելիք ունենա, մյուս կողմից՝ քվեարկում են մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը: «Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ. այն, որ մինչև մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք […]

̰
Ձեր շնորհիվ ֆեյսբուքյան հարձակումների իմունիտետ եմ ձեռք բերել. Էդմոն Մարուքյան

21:07 19.06.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի 200 հոգի Ֆբ-ում նստած սպասում է, որ Վարչապետին գովեմ կամ մի հարցով կողմ քվեարկենք, ասեն՝ այ ծախված, այ տականք, այ քյաչալ, Դուք ի՞նչ ընդդիմություն, որ գովեցիք Վարչապետին կամ ինչ-որ հարցով կողմ քվեարկեցիք, իսկ, եթե հանկարծ քննադատեմ, ասեն՝ այ ծախված, այ տականք, այ […]

̰
BACK_TO_TOP