17:44 06.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտին է մոտենում: Որքանո՞վ է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից Facebook սոցիալական ցանցը՝ որպես գործիք, արդյունավետ կիրառվել, ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպես կոչված ֆեյսբուքյան կեղծ (fake) էջերը քարոզարշավի ընթացքում: SHANTNEWS.am-ն այս թեմաների շուրջ զրուցել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
«Ընդհանուր առմամբ, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, փաստացի օֆլայնային կամ ռեալ հանդիպումները բավական քիչ են եղել, որովհետև պարզապես ցայտնոտի մեջ էին որոշ կուսակցություններ, և այդպիսով շատ լուրջ բան դրված էր ցանցի վրա: Հեղափոխությունը փաստացի մարդկանց ներգրավվեց դեպի Facebook, և մարդիկ բնականաբար պատրաստ են քարոզարշավի մաս լինել: Հանրապետական կուսակցությունը ևս լավ ներգրավվեց ցանցի մեջ, անգամ կային մարդիկ, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, ովքեր ֆեյսբուքյան էջեր բացեցին»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե 11 քաղաքական ուժերից որո՞նք են առավել ակտիվ եղել սոցցանցերում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ ուժերից ակտիվ էին հիմնականում կեսից քիչը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Մենք»-ը, շատ ակտիվ էր նաև «Քաղաքացու որոշումը»:
«Այն երևի թե կարելի է առանձնացնել այն առումով, որ երևի թե հենց Facebook-ը իրենց հիմնական լսարանն էր, իրենց համակիրների գերակշռող մասը երիտասարդներ էին և իրենք ամենաշատ կախվածությունն ունեին ցանցերից»,- հավելեց փորձագետը:
Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ այս քարոզարշավի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ոչ միայն կուսակցական պայքար էր գնում, այլ շատ անհատներ սոցցանցերում տեղադրում էին իրենց անհատական գովազդը:
Փորձագետը նաև անդրադարձավ քարոզարշավի ընթացքում առկա ֆեյսբուքյան ֆեյքերին.
«Չնայած սպասվում էր, որ ֆեյքերը շատ պետք է լինեն, բայց մի քանի բան աշխատեց. քանի որ բոլորը վախեցած էին ֆեյքերից և նորմայից բարձր աչալուրջ էին, հետո շատ ակտիվ բողոք կար ֆեյքերի դեմ, և Facebook-ը ևս շատ ակտիվ ֆեյքերին ջնջում էր, դրա համար ֆեյքերն այդքան շատ չէին: Ես կասեի՝ ռեալ մարդիկ ավելի շատ էին ներգրավված, քան ֆեյքերը: Ենթադրում եմ, որ քաղաքական մթնոլորտի փոփոխությունը ևս ազդել է այս ամենի վրա»:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում հետաքրքիր էր, որ ռեալ առաջատար քաղաքական գործիչները իրար դեմ գործում էին հենց Facebook-ի միջոցով:
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...