Վրաստանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր կստորագրի ՀՕՊ համակարգերի ևս մեկ խմբաքանակի առաքման շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վրաստանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր կստորագրի ՀՕՊ համակարգերի ևս մեկ խմբաքանակի առաքման շուրջ

18:31 06.12.2018

Վրաստանի պաշտպանության նախարար  Լևան Իզորիան այսօր ուղևորվելու է Ֆրանսիա, որպեսզի ևս մեկ համաձայնագիր ստորագրի Վրաստան ՀՕՊ համակարգերի հաջորդ խմբաքանակի առաքման շուրջ: Այս մասին Իզորիան հայտնել է Վրաստանի ՊՆ գործունեության մեկամյակի ամփոփման ժամանակ:

Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ Իզորիան հայտնել է, որ այսօր երեկոյան կուղևորվի Ֆրանսիա, որպեսզի ևս մեկ համաձայնագիր ստորագրի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ:

2019թ. բյուջեում գերատեսչությանը նախատեսված հատկացումն ավելացել է 20%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել ֆրանսիական կողմի հետ նոր գործարկ ձևակերպել:

«Գործընթացը շարունակվում է: Դա մեր առաջնահերթ ուղղություններից մեկն է: Հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակներում մենք ստացել և արդեն իսկ տեղակայել ենք առաջին սպառազինությունը»,- ասել է Իզորիան Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

2015թ. ամռանը Վրաստանը Ֆրանսիայի հետ օդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ երկու պայմանագիր էր կնքել:

Մեկը ստորագրվել է MBDA հրթիռային համակարգերի ֆրանսիական արտադրողի, իսկ երկրորդը՝ Thales LAS SAS միջազգային ընկերության հետ: 2017թ. դեկտեմբերին Thales LAS SAS-ը վրացական կողմին ռադիոտեղորոշիչ կայաններ և բջջային հսկողության կենտրոններ է մատակարարել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի սկզբին Թբիլիսին ստացել է փոքր հեռահարության MBDA հակաօդային հակահրթիռային համակարգեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP