30 տարի առաջ՝ ժ.11:41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

30 տարի առաջ՝ ժ.11:41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ

11:41 07.12.2018

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին,  Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հետագայում այն կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է ամբողջական ցիկլի երկրաշարժերին, այսինքն՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Փլատակներից դուրս է բերվել 45 հազար մարդ, 120 հազարը տարհանվել է: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում և Սպիտակում: Կարծիք կա, որ զոհերի այդքան մեծ թվի պատճառ են դարձել «Մարդասպան շենքերը»: Դրանք Լենինականի 111 սերիայի կարկասային 9 հարկանի շենքերն են: Այդ շենքերի 94 տոկոսը քանդվել է ցնցումների հետևանքով:

1988 թվականի աղետը տարածաշրջանին պատճառել է մոտ 14 մլրդ դոլարի նյութական  կորուստ: Ավերվել է 170 արդյունաբերական ձեռնարկություն՝ 1.9 մլրդ դոլարի համախառն արտադրանքով:

Կազմակերպված փրկարարական աշխատանքները ակտիվ թափով իրականացվեցին աղետից միայն 2-3 օր հետո, քանի որ երկրաշարժը հանկարծակիի էր բերել բոլորին: Առկա էր փորձի և տարրական գիտելիքների պակաս: Հայաստանին օգնության եկան այլ երկրների փրկարարական ուժեր և տարբեր կազմակերպություններ:

Մասնավորապես՝ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից Հայաստան ժամանեցին բազմաթիվ փրկարարներ, շինարարներ։ Նրանք բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա:

Բազմաթիվ պետություններ ու կազմակերպություններ աղետի գոտում կառուցեցին բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ 1989 թվականին իտալացիները Սպիտակում կառուցեցին Իտալական գյուղ: Գյումրիում թաղամաս կառուցեցին նաև ավստրիացիները:

Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: Նորվեգացիներն էլ ժամանակակից հիվանդանոց կառուցեցին, որը կրում է մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը։

Այդ ծանր օրերին հայրենակիցներին օգնության ձեռք մեկնեց նաև Սփյուռքը: 1988 թվականի երկրաշարժից հետո օգնության հասավ նաև Շառլ Ազնավուրի հիմնադրած «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Այն մշտապես աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին:

1993-ին հիմնադրամը գրասենյակ է բացել Երևանում: Երկրաշարժի օրը՝ նույն գիշերը, Ազնավուրը Ժորժ Գարվարենցի հետ գրեց Pour toi Armenie երգը՝ համախմբելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից և Իտալիայից: Ամբողջ աշխարհին ազդադարարեց պատուհասած աղետի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP