12:46 07.12.2018
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով քարոզարշավի ընթացքը, ընդգծել է, որ այս մրցապայքարն էականորեն տարբերվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից, քանի որ կուսակցությունների մեծ մասին հաջողվել է ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերն ու գաղափարները:
Ըստ նրա՝ ԲՀԿ-ն իր թիմով և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել է բոլոր մարզերում, հանդիպումներ ունեցել խոշոր համայնքներում ու եզրահանգել, որ ընտրողը սպասելիք ունի իրենց քաղաքական ուժից: Միքայել Մելքումյանը, սակայն, ձեռնպահ է մնացել կանխագուշակել, թե իրենց թիմը որ հորիզոնականում կարող է հայտնվել ու խորհուրդ է տվել համբերատար սպասել ընտրությունների արդյունքներին:
Մելքումյանը քարոզարշավի կարևոր առանձնահատկություններից է համարել նաև ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ հեռուստաբանավեճի կայացումը: Քարոզարշավի այդ առանձնահատկությանն անդրադարձել է նաև ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գևորգ Պետրոսյանը, որը նշել է, որ իրենց թիմը հնարավորինս աշխատել է իրականացնել կոռեկտ ու առանց հակառակորդի վրա ցեխ շպրտելու քարոզարշավ:
ԲՀԿ ներկայացուցիչների գնահատմամբ, ընդհանուր առմամբ, քարոզարշավն ընթացել է խաղաղ ու առանց էական խախտումների և նրանք հույս են հայտնել, որ նույն իրավիճակը կպահպանվի նաև լռության ու քվեարկության օրերին:
17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...