Վրացի կամավորի հուշերը Սպիտակի երկրաշարժի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Վրացի կամավորի հուշերը Սպիտակի երկրաշարժի մասին

17:26 07.12.2018

Վրաստանը ԽՍՀՄ երկրներից առաջիններից էր, որ ձեռք մեկնեց ավերված Սպիտակին: Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր կամավորներ օգնության էին շտապել ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին: Թբիլիսին ու Վրաստանի այլ քաղաքներ ապաստանեցին աղետից տուժած հայերին: «Sputnik-Georgian»-ի թղթակիցը հանդիպել է Վրաստանից Սպիտակ մեկնած փրկարարներից մեկին, գրառել այդ սարսափելի օրերի մասին վկաներից մեկի հուշերերն ու ներկայացրել դրանք. «Խարխլված աշխարհ. վրացի փրկարարները Սպիտակից վերադարձան սպիտակած մազերով» հոդվածում: Այդ իրադարձությունների մասին պատմել է նախկին փրկարար, 80-ամյա Օմար Թումմ-Նաչկեբիան.

«Այդ օրն առավոտից խորհրդակցության էինք Հողերի վերականգնման և ջրային ռեսուրսների նախարարությունում: Ցնցումներ զգացինք Թբիլիսիում: Րոպեներ անց արդեն տեղեկացանք, որ էպիկենտրոնը Սպիտակում է և այնտեղ տեղի է ունեցել սարսափելին: Այդ ժամանակ ես փրկարարական փորձ ունեի՝ մասնակցել էի Տաշքենդի երկրաշարժին, ինչպես նաև՝ Չեռնոբիլի փրկարարական աշխատանքներին: Անմիջապես պատրաստվեցինք Հայաստան մեկնելու: Միայն մեր նախարարությունից 50 հոգի էինք: Ճանապարհ ընկանք 8 մեքենայով: Ճանապարհին մեզ անընդհատ միանում էին Վրաստանից Սպիտակ օգնության մեկնող ավտոմեքենաներ: Հիշում եմ, երբ մտանք Սպիտակ, ժողովուրդը սկսեց աղաղակել. «Հրեշտակա գալիս»: Թեև, մենք ի՞նչ հրեշտակներ: Մենք չկարողացանք հրաշք կատարել:

Մեզ կատարյալ մղձավանջ էր սպասվում: Սև մառախուղի մեջ լսվում էր ստորգետնյա դղրդոց, գվվոց, աղմուկ, լաց: Ամեն ինչ խառնվել էր իրար, ոչ-ոք չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Որոշ ժամանակ անց հայտնվեցինք Լենինականում: Այստեղ ևս սարսափելի էր: Լենինականում մեզ հաջողվեց փրկել երեխաների՝ ամբողջ 2 դասարան:

Շատերը զոհվում էին շենքերից թափվող բեկորներից: Ամենասարսափելին այն էր, որ պետք էր ընտրություն կատարել՝ ում փրկել: Եթե ինչ-որ մեկը մնացել էր փլվածքների տակ, սակայն կարողանում էր դիմանալ, թողնում էինք նրան ու վազում ուրիշների մոտ, ովքեր արդեն մահանում էին:

Հիշում եմ մի դեպք. փլատակների տակ էր հայտնվել մի մարդ: Վերցրեցի մի կաշեփող, խցկեցի այն փլատակների արանքով ներս՝ նրա մոտ և, ուժերը պահպանելու նպատակով, սկսեցի գինի խմեցնել նրան… Ինձ հաջողվեց ձեռքս խցկել նրա մոտ: Նա պինդ բռնեց դաստակս և այն իրեն կապեց էլեկտրական լարով: Վախենում էր, որ կլքեմ իրեն: Փառք Աստծո: Մեզ հաջողվեց հանել նրան փլատակների տակից»:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP