Պատասխանատվությունը ես էլ լավ չէի պատկերացնում, ջահել էի, բայց հպարտության ու ցավի համը դեռ չի անցել, չի անցել նաև լռության ձայնը. հատվածներ «Մեր տագնապի ձմեռը» ֆիլմից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Պատասխանատվությունը ես էլ լավ չէի պատկերացնում, ջահել էի, բայց հպարտության ու ցավի համը դեռ չի անցել, չի անցել նաև լռության ձայնը. հատվածներ «Մեր տագնապի ձմեռը» ֆիլմից

17:42 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:40-ին, սկիզբ առավ հայոց մեծ վիշտը, և անչափելի է այն, քանզի նախկին ծնողներն այլևս չեն մեծացնի իրենց նախկին զավակներին, իսկ զավակներն էլ երեխաներ չեն ծնի ապագայում …

Այս տողերը հնչում են 1989թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Մեր տագնապի ձմեռը» վավերագրական կինոնկարում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ներսես Մատինյանը, օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը։ Կինոնկարը պատմում է աղետի գոտու վերականգնման աշխատանքների մասին։ Նկարահանումները կատարվել են աղետից անմիջապես հետո` առաջին շաբաթներին և հետագա ամիսներին։

«Աղետի գոտու մասին պատմող վավերագրական այս ֆիլմը նկարահանել եմ «Հայֆիլմ» կինոստուդիայում, օպերատոր Ռուբեն Գասպարյանի հետ: Չգիտեմ, կպատկերացնե՞ք, թե 25-ամյա «կինոշնիկ»-ի համար ինչ պատասխանատվություն էր դա՝ երկրաշարժի թեմայով նկարահանել 30 րոպեանոց ֆիլմ, այն էլ՝ աղետից հետո առաջին շաբաթների ընթացքում:

Պատասխանատվությունը ես էլ լավ չէի պատկերացնում, ջահել էի, բայց հպարտության ու ցավի համը դեռ չի անցել: Չի անցել նաև լռության ձայնը: Ահավոր լռություն էր տիրում, չնայած տեխնիկայի անդադար հռնդյունին»,- պատմում է Ներսես Մատինյանը:

Ներկայացնում ենք հատվածներ «Մեր տագնապի ձմեռը» ֆիլմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

17:50 16.08.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

17:42 16.08.2025

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

BACK_TO_TOP