21:27 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. երկրորդ կեսին: Համաշխարհային բանկից և ՎԶԵԲ-ից ներգրավված 23 մլն եվրոյի շրջանակում նախատեսվում է վերանորոգել Գյումրիի շուրջ 40 կմ ճանապարհահատված: Արդեն իսկ 12 կմ աշխատանքներն ավարտվել են: Նա նշել է, որ պատմական կենտրոնում իրականացվելու է գոտիավորում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ծրագրերի արդյունավետ իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն քաղաքի զարգացմանը, զբոսաշրջիկների թվի ավելացմանը:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության անցկացրած ցուցադրական վարժանքին, որի պայմանական սցենարով փրկարարները երկրաշարժի փլատակների տակից դուրս են բերել բնակիչներին և հասցրել առաջին բժշկական օգնության վայր:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը Գյումրիում ծաղիկներ է դրել Շառլ Ազնավուրի արձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրիի «Սաստեքս» կարի արտադրամաս, ծանոթացել իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին, մասնավորապես, շինարարական աշխատանքներին և արդեն իսկ գործող արտադրամասի գործունեությանը: Նշվել է, որ թեթև արդյունաբերության ոլորտում այս ծրագրի արդյունքում Գյումրիում մինչև 2019 թ. կիսամյակը ստեղծվելու է ընդհանուր առմամբ 350-370 աշխատատեղ: Ընդամենը 1 ամիս առաջ իր գործունեությունը սկսած արտադրամասում արդեն իսկ աշխատում է 150 մարդ: Նշվել է, որ բանվորական համազգեստի ողջ արտադրությունը արտահանվելու է եվրոպական երկրներ:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Ներդրումային ծրագիրն իրականացնողները տեղեկացրել են, որ պատրաստվում են կարի արտադրություն հիմնել նաև Սպիտակում, իսկ ևս մեկ արտադրամաս գործում է Արթիկում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ներկա է գտնվել 2 գործարանի մեկնարկի արարողության և ուրախ է, որ դրանք հիմնվել են սփյուռքահայերի ներդրմամբ:
«Այս գործընթացը 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ անում են իրենց քայլը և պահանջատեր են կառավարությունից, որ առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Համոզված եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը նպաստելու են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին անչափ կարևոր քայլեր են», -ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն ներդրողներին, ովքեր Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարի վրա են դրել և ստեղծել նոր աշխատատեղեր:
«Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը պետք է լրջագույն փոփոխության ենթարկվի և լինի առանձնահատուկ: Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Հարստացեք և հարստացրեք: Շնորհակալ ենք մեր կոչին արձագանքելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը Գյումրիից ուղևորվել է Լոռու մարզ: Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և կատարել մոմավառություն Սրբ. Հարություն եկեղեցում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծաղկեպսակ է դրել նաև Վանաձորի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարին և ներկա գտնվել քաղաքի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի համար ծախսվել է 150 մլն դրամ: Մանկապարտեզը համալրվել է ժամանակակից նոր գույքով և ենթակառուցվածքներով, բարեկարգվել է բակը: Մանկապարտեզ է հաճախում 100 երեխա: Նիկոլ Փաշինյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզով և ծանթացել կատարված աշխատանքներին:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...