11:40 09.12.2018
ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին։
«Դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն լինի, անկախ նրանից՝ ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է։ Պետք է գնալ և քվեարկել, կատարել ընտրություն, կողմնորոշվել, գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում են երկրի ապագան` դա լինի գործող իշխանություն, թե իշխանությանը հակակշռող ուժ, պետք է որոշումը կայացնել»,- ասաց նա:
Երկրորդ բանը, որ Սարգսյանն ակնկալում է, այն է, որ օրվա վերջին կունենանք ավելի համախմբված հասարակություն: ՀՀԿ վարչապետի թեկնածուն կրկին անդրադարձավ հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելուն, նշեց, որ դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում, իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել։
«Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, ունեցած պաշարները դրանցից անհամեմատ փոքր: Հուսով եմ, այսօրվա քվեարկությունից հետո կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որ մեզ համար կենսական նշանակություն ունեն` անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա և չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում»,- ասաց Սարգսյանը։
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...
18:11 16.08.2025
Դանիայի վարչապետը քննադատել է ՆեթանյահուինԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան անվանելով «խնդրահարույց» և ասել, որ Իսրայելն ավելի լավը կլիներ առանց նրա ղեկավարման։ «Այո», – դանիական Jyllands-Posten թերթին տված հարցազրույցում Ֆրեդերիկսենը պատասխանել է, թե արդյոք կարծում է, որ Իսրայելն ավելի լավ վիճակում կլինի, եթե Նեթանյահուն այլևս վարչապետ չլինի։ Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայիս կառավարությունը գործում է […] ...