15:22 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Մեր թղթակցի խոսքով՝ շտապօգնության մեքենա է մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը մասնավորապես անդրադառնում է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին ու խոսում նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին:
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...