20:17 20.10.2017
Սպիտակագլուխ անգղերի որսի աղմկոտ գործով ոչ ոք չի պատժվի: Կարմիր գրքում գրանցված թռչունների որսի գործով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորումով, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:
Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Մինչ այս արդեն հայտնի էր, որ աղմուկ բարձրացրած լուսանկարների մեջ երևացող մեքենայի պետհամարանիշը հին նմուշի է, ըստ այդմ՝ լուսանկարն առնվազն 4 տարվա վաղեմություն ունի:
Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-6 ամիս կալանք կամ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք ապօրինի որսի համար, որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 1-ին կետ 3):
3-6 ամիս հնարավոր կալանքի դրույթն այս հանցագործությունը դասում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 2-րդ), որոնց վաղեմության ժամկետը մինչև 2 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 1), որն էլ հաշվարկվում է հանցանքը գործելու պահից:
Սակայն եթե սպիտակ անգղերի որսագողությունը դիտարկվի որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործություն (լուսանկարներում 3 մարդ է երևում՝ անգղի թևերից բռնած), ապա նրանց սպառնում է նաև մինչև 3 տարի ազատազրկում (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 2-րդ կետ 2):
Նման գործոնն այս հանցատեսակը դասում է միջին ծանրության հանցագործությունների շարքը (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 3-րդ), որոնց վաղեմության ժամկետն արդեն 5 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 2):
Ոստիկանությունը մինչ այս հայտարարել էր, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...