19:47 11.12.2018
SHANTNEWS.am-ը շարունակում է ներկայացնել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ռեյտինգային թեկնածուների` վերջին երկու ընտրություններին գրանցած արդյունքների համեմատությունը: ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների արդյունքների համեմատությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Այժմ ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների արդյունքների համեմատությունը:
Նշենք, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքը ստացել էր 122․065 քվե: Այս ընտրություններին դաշինքի անդամ ուժերը մասնակցում էին առանձին-առանձին. «Ելք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների մեծամասնությունն այս անգամ ներկայացված էր «Իմ քայլը» դաշինքով, մի մասն էլ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ և «Մենք» դաշինքով:
2018թ. արտահերթ ընտրությունների ոչ վերջնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 884․849 ձայն, «Լուսավոր Հայաստան»-ը` 80․049 ձայն: «Մենք» դաշինքը ստացել է 25․174 ձայն. դաշինքը չի հաղթահարել անհրաժեշտ 7 տոկոսանոց շեմը և ապագա խորհրդարանում ներկայացված չի լինի:
«Ելք» դաշինքի ռեյտինգային թեկնածու Արայիկ Հարությունյանը 2017-ին ստացել էր 3․904 ձայն, 2018-ին նա «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու էր: Այս ընտրություններին Արայիկ Հարությունյանը ստացել է 13․810 քվե:
Արարատ Միրզոյանը 2017-ին ստացել էր 3․999 ձայն, 2018-ին` 25․550:
Տիգրան Ավինյանը 2017-ին ստացել է 8․374 ձայն, իսկ 2018-ին` 14․314 ձայն:
Մնացածը` ինֆոգրաֆիկայում:
Նյութը պատրաստեցին Անուշ Թորոսյանն ու Գարիկ Հարությունյանը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...