22:17 11.12.2018
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։
Նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշեց. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները տեղի չունեցան պարզապես ոչնչից. ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական ամրապնդումն էր, որ թույլ տվեց հայ հասարակությանն առերեսվելու այդ ամիսներին տեղի ունեցած զարգացումներին: Մեզ շատ հաճախ են ուղղել ապրիլին և մայիսին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցեր. դա բացառապես ներքին հարց է, բացառապես Հայաստանով պայմանավորված գործընթաց:
1991թ․ անկախություն հռչակելիս սահմանեցինք երկրի այն տեսակը, որը ցանկանում էինք կառուցել․ երկիր, որը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։ Մենք շատ անհարթ ճանապարհ ենք անցել՝ մեր պատմության անցած 27 տարիների ընթացքում ունենալով շատ դեպքեր, երբ տեղի են ունեցել որպես մեր պետականակերտման հիմք հռչակված սկզբունքների հիմնարար ձախողումներ։ Սակայն առկա էր նաև հետևողական և աստիճանական կայացման գործընթաց այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հասարակական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, պետական կառավարման մարմինները։ Աստիճանաբար կայանում էր բողոք արտահայտելու պարզ, քաղաքականապես հասուն և իրավականորեն գրագետ ձևը, ինչպես նաև այդ ցնցումը կլանելու հասարակության և ինստիտուտների կարողությունը։
Նախորդ ամիսների ընթացքում կառավարության առաջնային նպատակները հիմնված են եղել հասարակության շատ պարզ, լայն, ամուր մանդատի վրա, և պահանջների ցանկում առաջնահերթությունները պայմանավորված էին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հարցերով։ Շատ ոգևորիչ է, որ վարչապետի կուսակցությունը հետևողական էր տրված մանդատի շրջանակներում այդ հարցերին լուծում տալու իր մղման և հասարակական այդ հզոր աջակցությունը պահպանելու մեջ, աջակցություն, որն արտացոլվեց կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ։ Միջազգային դիտորդական առաքելությունները շատ բարձր են գնահատել Հայաստանում կայացած ընտրությունները, ինչը շատ կարևոր է և արտահայտում է մեր գործընկերների հետ համագործակցության բնույթը։ Սակայն այս ամենում ամենակարևորը ընտրությունների արդյունքների ընդունումն է հասարակության, ընտրական գործընթացի մասնակիցների կողմից»։
Անդրադառնալով նախընտրական արշավի կազմակերպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ներառյալ ընտրություններում մրցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ հեռուստաբանավեճը:
«Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն են և հայամետ։ Եվ հենց այդ հայաստանամետ քաղաքականության մոտեցումն է, որ մենք դնում ենք գործընկերություն կառուցելու հիմքում, հատկապես այն կառույցների, երկրների, կազմակերպությունների հետ, որտեղ առկա են այն կայուն օրինակները, որոնց մենք ձգտում ենք մեր ներքին կյանքում։ Այսպիսով, մեր գործընկերությունը Եվրոպական Միության հետ պայմանավորված է հենց այդ հրամայականով՝ ԵՄ ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցությունը, ունեցած փորձը ներդնելու մեր երկրի զարգացման գործում։ Այս ամենը նույնն է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության դեպքերում։ Խոսքը գնում է կարևոր միջազգային կազմակերպությունների, նրանց խորը փորձագիտական կարողությունների մասին, որոնք կարող են օգտագործվել մեր երկրի կարիքների համար»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Նախարարի պաշտոնակատար Մնացականյանի խոսքով՝ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Արևելյան գործընկերությունը: «Երկրները տարբեր են, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր համար որ քաղաքականությունն է կիրառելի այս պարագայում: Համագործակցության արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այն ծառայում միասին աշխատելու նպատակին: Կարծում եմ՝ դա ճիշտ և կարևոր ուղերձ է հղում Եվրամիության գործընկերներին, որ Եվրամիության արևելքում կա երկրների խումբ, որը ձգտում է համագործակցել ԵՄ-ի հետ` տարածաշրջանային փոխկապակցվածության և միասնականության համատեքստում»:
Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց. «Հայաստանյան վերջին գործընթացները ուղղորդված էին ուժեղ հանրությամբ և հզոր քաղաքացիական հասարակությամբ: Ես հատկապես ընտրեցի գալ այստեղ, որպեսզի իմ հարգանքը հայտնեմ բոլորիդ, շնորհակալություն հայտնեմ ձեզ, որովհետև քաղաքացիական հասարակությունը հսկայական ուժ է: Ես գալիս եմ մի երկրից, որը տեսել է դրա հզորությունն ու արժեքը: Մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ` ՀԸԳՀ-ի կիրարկման ուղղությամբ: Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ: Մենք քաղաքացիական հասարակությանն առաջարկել ենք ստեղծել երեք աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք համագործակցել ՀԸԳՀ-ի կիրարկման երեք հարթություններով` մեր քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ: Ես հատուկ կցանկանայի ընդգծել կանանց դերը: Դա հսկայական ուժ է, և եթե կարող եմ շատ կարճ մեջբերում անել վարչապետից, որը շատ լավ արտացոլում է սա: Նա ասաց, որ երբ ես տեսա այդքան շատ կանանց, այնքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց և իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա»: Իսկ երիտասարդությունը հսկայական ուժ է: Իրականում մի որոշ ժամանակ առաջ՝ բարեբախտաբար ոչ ներկայումս, ես կառավարության ամենատարեց անդամն էի: Եվ մարդիկ բարձրացնում էին փորձի հարցը: Փորձը կարևոր չէ, կարևորը քաղաքական կամքն է, կարողությունները և պատասխանատվությունը, ու երիտասարդների այդ թիմը հենց վերոհիշյալ գաղափարներով են ուղղորդվում:
Ես պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ՝ քաղաքացիական հասարակությանը, շնորհակալություն ձեր կատարած քրտնաջան աշխատանքի համար. ձեր գործընկերությունը չափազանց կարևոր է»:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...