Ոչ ոք չի կարող Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել կարգավորման որևէ տարբերակ. Բաքվում Ավստրիայի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Ոչ ոք չի կարող Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել կարգավորման որևէ տարբերակ. Բաքվում Ավստրիայի դեսպան

20:11 20.10.2017

Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեխը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Ավստրիան՝ ԵԱՀԿ-ում նախագահության առաջին 9 ամիսների ընթացքում, հայտարարել է, թե նախագահությունը երկրների առաջ մի շարք խնդիրներ է դնում: 

«Նաև պետք չէ մոռանալ, որ առանց բոլոր երկրների համաձայնության անհնար է ձեռնարկել որևէ գործողություն, որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Այդ իսկ պատճառով լուծման ուղիները գլխավորապես ստիպված ենք լինում որոնել փոխզիջման միջոցով: Նախագահող երկրի հիմնական պարտականությունն է միջնորդությունը, որը նպատակ ունի երկրները տանել պայմանավորվածությունների ձեռքբերման: 

Մենք առաջընթաց ենք գրանցել մի շարք ուղղություններով, սակայն որոշ  ուղղություններով նման առաջընթաց չենք կարողացել գրանցել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջերս խմբի համանախագահները այցելեցին տարածաշրջան: Բանակցային սեղանին առկա են կարգավորման տարբերակներ, սակայն ոչ ոք չի կարող պարտադրել երկրներին դրանք ընդունել:

Նախագահության շրջանում մենք ձգտում ենք թեթևացնել աշխատանքը, իրականացնել միջնորդություն, առաջարկել կարգավորման ուղիներ: Դա է համանախագահության հիմնական խնդիրը: Դրանից ավելին անհնար է անել»,- հայտարարել է դեսպանը:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ դիվանագետը ասել է, որ կարևոր է մարդկանց ներգրավել բանակցություններում: 

«Կա Մինսկի խմբի առաջարկը: Բանակցային սեղանին առկա են հարյուրավոր առաջարկներ: Այդուհանդերձ, երկու երկրները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և համաձայնեցնեն այդ առաջարկների կյանքի կոչման ուղիները: Ոչ ոք չի կարող երկրներին պարտադրել այն, ինչը չեն ցանկանում: Հուսով եմ՝ նրանք որոշ փոքրիկ արդյունքների կհասնեն, որը կմոտեցնի կարգավորմանը»,- հավելել է Աքսել Վեխը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

17:50 16.08.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

17:42 16.08.2025

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

BACK_TO_TOP