Նախագիծը Աստվածաշունչ չէ. կրկին ընտանեկան բռնության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Նախագիծը Աստվածաշունչ չէ. կրկին ընտանեկան բռնության մասին

20:33 20.10.2017

Ընդունեք մի բան՝ սա Աստվածաշունչ չէ, ընդունում ենք, որ ստամբուլյան կոնվենցիայից բազմաթիվ ուղղակիորեն արտագրված դրույթներ ունի, բայց  ստամբուլյան կոնվենցիան էլ Աստվածաշունչ չէ, ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ ասել է Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:

«Երբ ծնողը երեխային ասում է՝ գնա տնից, աչքիս չերևաս, գնա տատիկիդ մոտ մի քանի օր ապրիչ, չեմ ուզում երեսդ տեսնել: Ասենք ընտանեկան բնույթի ինչ-որ զանցանք է կատարել երեխան, իսկ այդ տունը,ընտանեկան օրենսգրքով, նաև երեխան, ունի տիրապետելու և օգտագործելու իրավունք: Ասում է՝ գնա, արդյո՞ք դա չի մտնում հոգեբանական բռնության սահմանման մեջ»,- հարց է ուղղել վերջինս:

Հարցին  ի պատասխան՝ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանն առաջարկել է Աճառյանի բառարանը բացել.

«Երևի բացենք Հրաչյա Աճառյանի բացատրական բառարանը և կարդանք, թե ինչ է նշանակում զրկել: Ասելով, որ մի քանի ժամով դու տնից գնա, հետո կվերադառնաս, զրկել չէ»:

Փաստաբանների պալատի փորձագետը, այս և այլ պնդումներին արձագանքելով, հորդորել է.

«Եթե ինչ-որ մեկը օրինագծի հետ կապված ունի վերապահում, ով դրան կողմ ա, հանդես գա ոչ թե երդվյալ ատենակալի դիրքերից, այլ հանդես գա բանավեճի կողմի դիրքերից»:

Գոհար Հակոբյանն էլ իր հերթին նշեց, թե իրենք ընտրել են հավասարակշված մոդել, որը հաշվի է առնում մի կողմից՝ ընտանիքի պահպանման շահը և մյուս կողմից՝ մարդու կյանքի, առողջության և անվտանգության ապահովման շահը.

«Եթե Փաստաբանների պալատը ունի առաջարկություններ, ես երևի հարյուր  անգամ ասել եմ՝ անհամբեր սպասում ենք ձեր առաջարկություններին: Խնդրեմ, ուղարկեք, մենք մանրամասն կքննարկենք և կներառենք նախագծում»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP