TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+12.09 oC

Ստամբուլյան Կոնվենցիա

Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի հասնի. Ռուստամ Բադասյան

16:04 26.08.2019

Գրեթե շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ կհասնի։ Այս մասին օգոստոսի 26-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքերով` այս թեման իրեն «բավական սպառել է»։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են: «Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև կառավարությունում […]

̰
Ստամբուլյան կոնվենցիային նվիրված «Իմ քայլ»-ի փակ հանդիպումը նախարարի հետ իրա­վիճակ է փոխել․ «Հրապարակ»

08:36 14.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է․«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրա­վիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝  կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված […]

̰
Արդարադատության նախարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի թյուրըմբռնումների մասին

12:00 09.08.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին. «Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց: Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա […]

̰
Թյուրընկալում է, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից և դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով. ԱՆ

14:25 06.08.2019

Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կամ, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ թյուրըմբռնումներից մեկին է  անդրադարձել՝ պարզաբանելով. «Թյուրընկալում N 1. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց […]

̰
Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացմանը հաշված շաբաթներ են մնացել. «Ժողովուրդ»

09:37 06.08.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ […]

̰ ̰
Կարծում եմ՝ այլ կարգավորումների միջոցով էլ է հնարավոր լուծել խնդիրները, որոնք արտահայտվում են կոնվենցիայում. Արմեն Խաչատրյան

18:17 01.08.2019

SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է ունեցել ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատգամավորները, ամենօրյա շփումներ ունենալով հասարակության անդամների հետ, նախարարին փոխանցել են նաև ժողովրդի մտահոգությունները և փորձել են ստանալ մասնագիտական պարզաբանումներ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների վերաբերյալ: […]

̰
Տարաձայնություն չէ, տարբեր դիրքորոշումներ են․ Բադասյանը՝ ՔՊ-ում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ դիրքորոշումների մասին

17:57 01.08.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և արդարադատության նախարարի հանդիպման հիմնական թեման եղել է Ստամբուլյան կոնվենցիայի հարցը։ Այս մասին տեղեկությունները քննարկումից հետո հաստատեց ինքը՝ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ասաց, որ պատգամավորներն ուսումնասիրել էին կոնվենցիան, ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատասխանել են կոնվենցիայի և դրա առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների հարցերին։ Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորներն իրար […]

̰
Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընդհանրապես օրակարգում չլինել․ Ալեն Սիմոնյան

17:35 01.08.2019

«Իմ քայլը» խմբակցության և արդարադատության նախարարի մասնակցությամբ քննարկումը դեռ շարունակվում է։ Այս մասին քննարկումից շուտ դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ քննարկում են ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլև այլ հարցեր։ Բայց թե այլ ի՞նչ հարցեր են քննարկվում, չասաց։ Սիմոնյանը նաև չասաց, թե ինչ ուղղությամբ են […]

̰
Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ

17:02 01.08.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ից արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նիստի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի թեման է:    

̰
Ստամբուլյան կոնվենցիան չի ենթադրում, որ կլինի նույնասեռական ամուսնությունների օրինականացում. Բադասյան

15:53 01.08.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Մինչ այդ, լրագրողները նախարարին հարցեր են ուղղվել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու նա որոշեց դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար, կամ արդյո՞ք կոնվենցիան չունի կասկածելի կետեր: «Ընդամենը խորհրդատվական կարծիք է, և մենք Վենետիկի հանձնաժողովին […]

̰
ՌԱԿ-ը Ստամբուլյան կոնվենցիայի մասին հայտարարություն է տարածել

19:43 30.07.2019

Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային […]

̰
Կարո՞ղ է Ստամբուլյան կոնվենցիայում հիշատակվող ընտանեկան միավորը լինել նույնասեռ․ բանավեճ

12:11 30.07.2019

Ստամբուլի կոնվենցիայում ընտանիքի փոխարեն գրվում է ընտանեկան միավոր, որովհետև այդ կոնվենցիան ստորագրած որոշ երկրներում թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները։ Իսկ քանի որ Հայաստանի Սահմանադրությամբ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, ապա այստեղ որևէ վտանգ չկա։ Կոնվենցիայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքական, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ Նրան հակադարձեց փաստաբան Մարինե Ֆարմանյանն ու ասաց, որ […]

̰ ̰
ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

14:45 29.07.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի […]

̰
Դեռահասների մոտ սեռական կյանքի մասին իրազեկվածությունը պետք է բարձր լինի. հոգեբան

12:50 29.07.2019

Այսօր դասախոս, հոգեբան, «Հոգեկան առողջության» կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում խոսել է սեռական բռնության ենթարկվելու և դրա հետևանքների մասին: Նա կարծում է, որ հասարակության վերաբերմունքն այս երևույթի հանդեպ միանշանակ չէ: Արամ Հովսեփյանի խոսքով` Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները: Նա ասաց, որ այսօր կան մարդիկ, որոնք նախկինում արել են արարքներ և չեն հասկացել, […]

̰
Ներեցեք, Դուք գիտե՞ք տղամարդ, որը հղիանում է. թեժ բանավեճ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

21:17 28.07.2019

Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ Սահմանադրության հետ տարընկալում ունի: Այս կարծիքին է փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոնի» տաղավարում նա նշել է, որ այդ կոնվենցիան արդեն իսկ հասարակության շրջանում բացասական է ընկալվել, և նույնիսկ իշխանական մի շարք պատգամավորներ մասնակցում են կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին: Այս կարծիքին ի պատասխան՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ իր համար բացարձակ միևնույն […]

̰ ̰
̰
Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ կարծիք ստանալու համար

15:37 26.07.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար: «ՀՀ արդարադատության նախարարության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ կարծիք ստանալու համար»,- նշված է հանձնաժողովի […]

̰
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումներ՝ Հանրային խորհրդում

21:29 25.07.2019

Հանրային խորհրդի նիստում ամենաթեժ քննարկումների տեղիք տվեց Ստամբուլյան կոնվենցիայի հարցը: Հիշեցնենք, որ Ստամբուլյան կամ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է Ստամբուլում 2011թ․-ին: Փաստաթուղթը ստորագրել է 44 երկիր, վավերացրել է 28-ը: Հայաստանը ևս ստորագրել է այն 2017-ին, և այժմ քննարկման առարկան այն վավերացնելու հարցն է: […]

̰
Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»

08:38 24.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ »«Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մա­սը դեռ չի մեկնել հանգստանալու։ ՍԴ-ի շուրջ զարգացումները և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։ ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է […]

̰
էս հայերը խաբար չեն, որ Սորոսը վաղուց մեռած է. Լևոն Շիրինյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

15:10 13.07.2019

 «Որ անունը Ստամբուլյան է, վատ է, և արժեքները մեզ հետ կապ չունեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Նա ելնելով ՔՊ-ականների նախկին պահվածքից՝ կարծիք հայտնեց, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են քրիստոնեա-դեմոկրատական արժեքները:  «Իհարկե, շատ վատ բաներ են, Սորոսն էլ վատ բան է, բայց եթե գիտություն է ֆինանսավորում, լավ է, […]

̰
Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ դիրքորոշում չունենք. Մակունց

14:30 12.07.2019

«Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս»։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ավելացրեց, որ այդ կոնվենցիան նույնիսկ պաշտոնապես չի քննարկվում կառավարությունում։ «Եվ չնայած այն հանգամանքին, որ դեռևս Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,- ասաց Մակունցը։ Նրա խոսքերով՝ քննարկում չի անցկացվել նաև […]

̰
«Այրել», «մորթել», «վտարել» Նաիրա Զոհրաբյանին․ «Հրապարակ»

10:00 11.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է […]

̰
Զարուհի Փոստանջյանը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ-ում գործող բոլոր դեսպաններին

14:08 22.02.2018

Փոստանջյանը դիմումին կից ուղարկել է նաև բողոքի առնչությամբ համացանցային հրապարակումներ:

̰
Նախագիծը Աստվածաշունչ չէ. կրկին ընտանեկան բռնության մասին

20:33 20.10.2017

Ընդունեք մի բան՝ սա Աստվածաշունչ չէ, ընդունում ենք, որ ստամբուլյան կոնվենցիայից բազմաթիվ ուղղակիորեն արտագրված դրույթներ ունի, բայց ստամբուլյան կոնվենցիան էլ Աստվածաշունչ չէ, ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ ասել է Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:

̰
Ի՞նչ դեր ունի Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում

15:08 04.10.2017

Կառավարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանի ստաձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

̰
BACK_TO_TOP