17:45 12.12.2018
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ամիսներ առաջ համայնքը 32 տարի շարունակ ղեկավարած գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարական էր տվել: Մինչև համայնքապետի ընտրությունները համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վարդան Պապյանը, բայց այժմ համայնքում նախկին համայնքապետի համակիրները ցանկանում են, որ վերջինս նույնպես հրաժարական տա:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Նոր Գեղիի համայնքապետարանի հաշվապահը, որը չցանկացավ հայտնել իր անունը, ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Նոր Գեղիի ներկայիս համայնքապետի պաշտոնակատարն աշխատանքից ազատված է ըստ ՏԻՄ-երի վարչության պետի հայտարարության, և որոշումը կա:
«Բայց նույն օրը երեկոյան Կոնտայքի մարզպետը հայտարարում է, որ ազատված չէ, այսինքն՝ հանգամանքներ կան և փոշմանել ենք, չենք ազատում: Այդ հանգամանքներն էլ էն են, որ իբր նախկին գյուղապետը փողեր է յուրացրել, և հենց դրա համար ներկայիս համայքապետին չեն ազատել»,- ասաց հաշվապահը:
Ի դեպ, տղամարդը մեզ հետ զրույցում շեշտեց, որ եթե ներկայիս համայնքապետը շարունակի պաշտոնավարել, ապա ինքը չի ցանկանում նրա հետ աշխատել:
Հաշվապահը հավելեց, որ իրենք ստորագրահավաք են սկսել. արդեն 1444 ստորագրություն կա, որի նպատակն է պահանջել ներկայիս համայնքապետի հրաժարականը: Ըստ նրա՝ Վարդան Պապյանի փոխարեն թող ցանկացած այլ մարդ լինի, իրենք կհամաձայնվեն:
SHANTNEWS.am-ի այն հարցին, թե այս ընթացքում նորանշանակ համայնքապետն ինչ աշխատանքներ է կատարել գյուղում, հաշվապահը պատասխանեց, որ «դե մի թեթև աշխատանքներ կատարել է, որոշ մարդկանց էլ գործից ազատել է»:
«Եթե համայնքի փողոցային լուսավորության անցկացման մասին են ասել, ապա դա շատ սուտ ա: Ընդամենը մի քանի հատ լուսատուներ է փոխվել, գումարն էլ համայնքի բյուջեից ու ինչ-որ հասարակական կազմակերպություններից»,- ասաց նա:
SHANTNEWS.am-ը խնդրի առնչությամբ զրուցել է նաև Նոր Գեղիի ներկայիս համայնքապետ Վարդան Պապյանի հետ, որի հավաստմամբ՝ մեզ հետ զրուցած հաշվապահը նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի ազգականն է՝ Անդրանիկը:
Վարդան Պապյանը պատմեց, որ համայնքապետարանում հիմնականում «աշխատել են» նախկին գյուղապետի ազգականները ու ոչնչի դիմաց աշխատավարձ ստացել: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտեց, որ ինքը երբևէ խնդիրներ չի ունեցել նախկին գյուղապետի ու նրա համակիրների հետ, պարզապես վերջիններս ցանկանում են իրենց հին իշխանությունը գյուղում վերահաստատել:
Վարդան Պապյանը պատմեց, որ ընդամենն ամիս է ինչ համայնքապետ է և այդ ընթացքում գյուղի համար շատ բան է արել և այդ ամենը ներկայացված է համայնքի ֆեյսբուքյան էջում:
«Ես հիմա օրենքով իրականացնում եմ իմ լիազորությունները, իրականացնում եմ պատշաճ, առանց որևիցե խախտումների: Չկա էդպիսի մի հանգամանք, որը ունենա տրամաբանություն և ստիպի ինձ, որ ես հրաժարական տամ: Եթե ես հասկանայի, որ ինչ-որ բան սխալ եմ անում, ապա հրաժարական կտայի, քանի որ այդ աթոռն ինձ համար ընդամենը միջոց է և ոչ թե նպատակ»,- ասել է Վարդան Պապյանը:
Երկու ամսից գյուղում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, և Վարդան Պապյանը պատրաստվում է իր թեկնածությունը դնել, բայց նաև տեղյակ է, որ նախկին գյուղապետի համակիրներից էլ են թեկնածություն դնելու և դա շատ նորմալ է համարում՝ ակնկալելով առողջ մրցակցություն:
Մենք զրուցեցինք նաև Նոր Գեղիի բնակիչներից մեկի հետ, որը, չցանկանալով հրապարակել իր անունը, պատմեց, որ գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր ևս նախկին գյուղապետի՝ Ֆրոնտիկ Թևոսյանի համակիրները փակել են գյուղի խաչմերուկը՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին: Գյուղ մուտք գործող երթուղային տաքսիներն օգտվում են շրջանցիկ ճանապարհներից:
Իսկ լարվածությունն առաջացել էր օրեր առաջ, երբ նախկին գյուղապետի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել իրենց տարեց համագյուղացուն, որը փորձել էր պաշտպանել նորանշանակ ղեկավարին: Տարեց տղամարդու քրոջ որդին, տեսնելով, թե ինչպես են ծեծում իր քեռուն, դանակահարել էր 4 հոգու: Դրանից հետո գյուղ էր այցելել նաև Կոտայքի մարզպետի տեղակալը՝ փորձելով հանդարտեցնել կրքերը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ գյուղում կրքերը թեժացել են այն բանից հետո նաև, երբ Ֆրոնտիկ Թևոսյանը, որը, որպես պատգամավորության թեկնածու, առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, չի կարողացել հայտնվել խորհրդարանում, և նրա կողմնակիցները չեն կարողանում մարսել փաստը, որ Վարդան Պապյանը իրենց համագյուղացին չէ:
Լուրերի համաձայն՝ Նոր Գեղիի համայնքապետի պաշտոնի համար պայքարելու է նաև Ֆրոնտիկ Թևոսյանի մորաքրոջ տղան, և ողջ խնդիրը գյուղը Թևոսյանների ազդեցության գոտում պահելու խնդիրն է:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...