Քննարկվում է Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Քննարկվում է Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը

20:02 13.12.2018

Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը կրկին հայտնվել է օրակարգում: Մի քանի տասնամյակ ձգձգվող հարցը կախված է Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներից, որի շինարարությունն անավարտ է մնացել 1989 թվականից:

Ջրամբարի նախատեսված ծավալները հաշվի առնելով՝ դեռևս 1970-ականներին էր խնդիր դրված գյուղը տեղափոխել: Նույն թվերին սկսվել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները, որոնք հետագայում կասեցվել են, իսկ կառուցված մի քանի տները քանդվել են ու թալանվել։

Ձրաձորում տներն իրար նման են ոչ միայն դրսից: Բոլորը 3-րդ, անգամ 4-րդ աստիճանի վթարայնության են: Սեյսմիկի եզրակցությունը կա, որ տները բնակության համար վտանգավոր են, բայց գնալու տեղ չունեն: Նոր գյուղ կառուցելու հարցը 30 տարի անց դարձյալ վերադարձել է օրակարգ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ գերմանացի ու հայ մասնագետները եղել են Ջրաձորում, հանդիպել բնակիչների հետ ու ներկայացրել իրենց տարբերակները, որ հասկանան, թե մոտ 70 տնտեսության հարցն ինչպես է լուծվելու:

Կապսի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը բաժանվել է երկու մասի, մի մասը համաձայն է գյուղը տեղափոխել ու իրենց համար տներ կառուցել, ոմանք էլ կողմ են փոխհատուցմանը: Վերջիններս հիմնականում նրանք են, որոնք երկար տարիներ գյուղում չեն բնակվում: 30 տարում ջրամաբարը չկառուցելու պատճառով էլ մինչ օրս չի հիմնանորոգվում Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհը:

Դեռ լուծված չէ նաև այն ընտանիքների հարցը, որոնք հայրական տնից առանձնացել ու ապրում են այն տներում, որոնք տասնյակ տարիներով դատարկ են, բայց քիչ չեն նաև մեկ տան մեջ մի քանի ընտանիքներով ապրողները: Խնդիրը ջրաձորցիները քանի տարի է՝ բարձրացնում են:

«Էս 30-40 տարվա ընթացքում մեկ հարկի տակ 2-3 ընտանիք է ձևավորվել: Եթե մի հատ տուն սարքեն, տան, մե տղես իրա ընտանիքով էրթա ապրի, բա՞ մյուս տղուս ընտանիքն ու մենք ի՞նչ բդի էղնինք»,- անհանգստացած հարցնում է ջրաձորցի Կոլյա Սողոմոնյանը։

Ջրաձորում սկսել են գույքագրման ու չափագրման աշխատանքները: Նոր բնակավայրի համար տարածքն էլ կա, այն ներկայիս գյուղից հեռու է մոտ մեկ կիլոմետր: Նախատեսված է մինչև 77 առանձնատուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցել:

Ընտանիքների տեղափոխման հարցը, եթե անգամ լուծվի, հին տեղում կմնա գյուղի խոնարհված եկեղեցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP