20:20 13.12.2018
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա:
«Պետք է հասկանանք՝ այդ չեզոքացումը գրավումով է լինելու, երբ առաջին հարձակումն իրենք իրականացնեն, այսինքն՝ հրթիռակոծեն Երևանը (իսկ սահմանից մինչև Երևան 44 կմ է), թե նաև մենք պետք է հասկանանք, որ կանխարգելիչ գործողությունների իրավունք ունենք: Միջազգային իրավունքը միանգամայն ընդունում է կանխարգելիչ գործողությունների իրավասությունը»:
Դիտարկմանը, թե Նախիջևանի դեմ պատերազմ սկսելը նշանակում է պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, Արա Պապյանն այսպես է արձագանքել.
«Ո՛չ, այդպես չէ: Կեղծ լուրեր են պտտվում՝ անընդհատ վկայակոչելով Կարսի պայմանագիրը, որի մեջ նման բան չկա, կամ Մոսկվայի պայմանագիրը: Թուրքիան դե ֆակտո էլ չի կարող միջամտել, քանի որ, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, չի կարող որևէ գործողություն իրականացնել առանց ՆԱՏՕ-ի համաձայնության, իսկ ՆԱՏՕ-ն վստահորեն չի համաձայնի, որովհետև նախ՝ դա չի բխում ՆԱՏՕ-ի հիմնական պետությունների շահերից, և երկրորդ՝ դա կարող է ՆԱՏՕ-ին ներքաշի այլ բախման, որն իրեն պետք չէ»:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...