14:50 14.12.2018
Դեկտեմբերի 20-ից կավարտվի ARM TVs հավելվածի անվճար ակցիան: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը և ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար:
Առաջիկա օրերին մենք կտանք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլև կպատմենք «Շանթ»-ի այս նախաձեռնության շրջանակներում մասնագիտացված նոր ալիքների գործարկման ու այլ անակնկալների մասին:
Շուրջ մեկ տարի օգտատերերը հնարավորություն ունեին հավելվածն անվճար ներբեռնել, գրանցվել և դիտել ոչ միայն հայկական 4 համապետական ալիքները, այլև «Շանթ»-ի մասնագիտացված 4 ալիքները՝ դարձյալ առանց որևէ վճարի:
Հավելվածն անվճար էր, քանի որ գտնվում էր այսպես կոչված թեստային ռեժիմում, որպեսզի բաժանորդները ծանոթանային այս հավելվածին, տեխնիկական խնդիրների առնչվելիս դրանք ներկայացնեին մեզ, որպեսզի կարողանայինք լուծել հնարավոր խնդիրները, ստացվող արձագանքներից հետևություններ անեինք՝ այդպիսով բարելավելով տրամադրվող եթերի որակը, բազմազանությունն ու զարգացումը: Թեստային այս փուլն այսպիսով ավարտվում է:
Հիմա եկել է այն շրջանը, երբ մենք հետագա զարգացման համար կարիք ունենք գործակցել մեր բաժանորդների հետ իրական հարթությունում: Դեկտեմբերի 20-ից սկսվում է «Շանթ»-ի ARM TVs հավելվածի բաժանորդագրումը: Օգտատերերը կարող են բաժանորդագրվել armtvs.com կայքում:
Այժմ հավելվածի մատուցումը կլինի այլ եղանակով: Սա մի փուլ է, որն անհրաժեշտ է մատուցվող եթերի ոչ միայն որակն ավելի բարելավելու, այլև բովանդակությունն ընդլայնելու համար: Բնական է, որ հավելվածը չէր կարող մշտապես լինել անվճար: Հաջող փորձարկումից հետո որակական նոր մակարդակի հասցնելու համար պարզ տրամաբանությամբ ու զարգացման բոլոր կանոններով այն պետք է դառնար վճարովի: Այս քայլի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Սա թվային մի այնպիսի հարթակ է, որտեղ երբեք չի դադարելու հարաճուն զարգացումը:
Շատ մոտ ապագայում «Շանթ»-ի մասնագիտացված ալիքների թիվը կավելանա ևս երկուսով, որոնց բովանդակությունն ամենամեծ անակնկալն է լինելու: Այդ ալիքները կգումարվեն արդեն գործող «Շանթ պրեմիում», «Շանթ սերիալ», «Շանթ մյուզիք» և «SHANTNEWS» ալիքներին:
Ի դեպ, SHANTNEWS-ը, որն արդեն երեք ամիս է, ինչ գործում է փորձնական եթերում, 24-ժամյա հեռարձակմամբ միակ լրատվական ալիքն է հայկական իրականությունում:
Որո՞նք են հավելվածի մյուս առավելությունները
Առաջին հերթին այն, որ ARM TVs-ն առաջին օրինական՝ հայկական HD որակով ալիքների հավելվածն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած անկյունում:
«Օրինական հավելված» ասվածն այստեղ շատ ավելի լայն իմաստ ունի: Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տարիներին հայտնվել են մեծ թվով անորակ ու անօրինական հավելվածներ, որոնց տերերը, այսպես կոչված՝ «տեսահենները», բառացիորեն զբաղվել են հեռուստատեսային նյութի գողությամբ, յուրացրել են ուրիշի տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն ու միջոցները՝ դրանով զրկելով օրինական արտադրողին զարգանալու հնարավորությունից, իսկ մի հարմար պահի էլ պարզապես անհետացել՝ իրենց հետ տանելով օգտատերերի վճարած դրամական ահռելի միջոցները:
Դեկտեմբերի 20-ից ARM TVs-ի բաժանորդագրման վճարովի դառնալը չի վերաբերում Հայաստանի տարածքում «Շանթ»-ի հիմնական եթերին: Շատ հաճախ նման տեղեկատվությունը սխալ է ընկալվում հեռուստադիտողների կողմից:
Ուշադրություն
Հայաստանում «Շանթ»-ի տեղական հեռարձակումն ու մնացած համապետական ալիքները կմնան անվճար:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...