Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. Armtimes – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. Armtimes

12:30 14.12.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ կալանավորման հաջորդ օրն այցելել է Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:

«Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի արդյունքում»,- ասել է նա։

Հարցին՝ կոնկրետ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է.

«Այս պահին չեմ կարող դա բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում, և ես պարտականություն ունեմ նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ Կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ։ Ուզում եմ մեկ կարևոր բան ընդգծել՝ մարդու իրավունքների պաշտպանի՝ ինձ համար նշանակություն չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Ես ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա արել են մարդու իրավունքների բոլոր պաշտպանները»։

Նա ընդգծել է՝ ՔԿՀ ծառայողների վերաբերմունքի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

16:08 09.06.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

BACK_TO_TOP