23:40 17.12.2018
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր:
Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի մասնագետները պատրաստ են արձագանքելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, այլև իրականացնում են համատեղ նախագծեր երրորդ երկրների տարածքներում, մասնագետներ են պատրաստում արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում: Կենտրոնի ստեղծումից երեք տարի անց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 350 աշխատակից արդեն իսկ վերապատրաստվել է, իսկ 70 հայ մասնագետ վերապատրաստում է անցել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության բուհերում: Այս տարի կենտրոնը իրականացրել է ամենամեծ մարդասիրական աջակցությունը, որի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ ջանքերով Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են գործընկերային համագործակցության զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու և ընդլայնելու առկա փոխգործակցության շրջանակները:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...