07:43 18.12.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված բանաձևը՝ «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին»։
Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի այդ, բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցով կամրջի կառուցումը։
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, փաստաթղթի օգտին քվեարկել է 66 երկիր։ 19 պետություններ դեմ են արտահայտվել, 72-ը՝ ձեռնպահ մնացել։ Գլխավոր ասամբլեան դատապարտել է նաև Ազովի ծովում օտարերկրյա նավերի անցման սահմանափակումները, որոնք մտցվել են Ռուսաստանի կողմից։ Ուղղումները, որոնք առաջարկել էին Իրանն ու Սիրիան և որոնք ուղղված էին Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպը հետաքննելուն, Գլխավոր ասամբլեան մերժել է։
Գլխավոր ասամբլեան լուրջ անհանգստություն է արտահայտել՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի աստիճանական ռազմականացման և շարունակվող ապակայունացման մասին հաղորդագրությունների հետ, որոնք սպառազինության համակարգերի մատակարարումների արդյունք են։ Գլխավոր ասամբլեան կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել նման գործունեությունը։ Բացի այդ, անհանգստություն է արտահայտվում՝ կապված Ղրիմում ռուսական զինված ուժերի բազմաթիվ զորավարժությունների անցկացման հետ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու հանգեցնել տարածաշրջանում բնապահպանական երկարաժամկետ բացասական հետևանքների։
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...