TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+28.09 oC

ԱԻՆ

ԱԻՆ-ը հրապարակել է Ստավրոպոլի ՃՏՊ-ից տուժածների անունները

15:30 17.06.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս: Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Ա.-ը […]

̰
Հրդեհների թիվն ավելացել է. ԱԻՆ-ը հորդորում է չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ

14:50 17.06.2019

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում, չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ: ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ՃՏՊ-ից

13:59 17.06.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել հունիսի 17-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ից: Հիշեցնենք, որ Ստավրոպոլում բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով «Honda» մակնիշի ավտոմեքենա: Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, […]

̰
Ուկրաինայի Մ20 հավաքականը հաղթել է Աշխարհի առաջնությունում

15:43 16.06.2019

Լեհաստանում ավարտված մինչև 20 տարեկանների ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Ուկրաինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ընտրանուն: Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Ուկրաինայի հավաքականի և «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել «Վալենսիայի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը: Լավագույն ռմբարկուն նորվեգացի Էրլինգ Հոլանդն է՝ խփած 9 գոլով: Նա բոլոր գոլերը խփել է […]

̰
Բոլորը «թքած ունեն». ուկրաինացի հաղորդավարուհին ցույց է տվել «ծաղկած» Սև ծովը

16:57 15.06.2019

Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Լեսյա Նիկիտյուկը ֆեյսբուքյան իր էջում տեասագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել Սև ծովը: Նկարահանումն արվել է Օդեսայում: Հաղորդավարը ցույց է տալիս թե ինչպես է ծովը «ծաղկել» ջրիմուռների կենսագործունեության հետևանքով: Նրա խոսքով` մինչև անգամ դելֆիններ են սատկել: «Ես որոշեցի անձամբ գալ և տեսնել` ոչ ոք ոչինչ չի անում, […]

̰
«Ես պատրաստ եմ պաշտպանել Ուկրաինան զենքով»․ Սաակաշվիլի

21:12 14.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զինվորական ծառայության համար բժշկական հետազոտություն է անցել: Գրանցվել է Կիևի Սվյատոշինսկի զինկոմիսարիատում: «Առողջությունս գերազանց է, զինվորական ծառայության համար՝ պիտանի: Ես պատրաստ եմ պաշտպանել Ուկրաինան զենքով»,-  «Ֆեյսբուքի» իր էջում գրել  է Սաակաշվիլին՝ հրապարակելով  լուսանկարներ, որոնք արել էին  զինկոմիսարիատում: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի  Ուկրաինայի վաղաժամկետ […]

̰
Ուկրաինական մեղուներին չեն թույլատրել հատել Ռուսաստանի սահմանը

16:16 14.06.2019

«Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն արգելել են առանց փաստաթղթերի Ռուսաստան ներկրել 800 մեղվի, որոնց Ռուսաստանի քաղաքացին բերել էր Ուկրաինայից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: «ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» բաժանմունքի տեսուչը սահմանապահի հետ «Նեխոտեևկա» անցակետում ավտոբուսի բեռնախցիկում հայտնաբերել է մեղվաընտանիքներով փեթակներ, որոնք ժամանել են Ուկրաինայից»,- այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ: Վարորդը մեղուներին տեղափոխելու թույլտվություն չի ունեցել, ինչի արդյունքում մեղուներին […]

̰
Ուկրաինայի հետ հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն. Պուտին

14:49 13.06.2019

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան վերականգնելու է հարաբերությունները Կիևի հետ, չնայած ուկրաինական էլիտայի հետ հարաբերությունների ներկայիս վատ վիճակին: Այս մասին նա ասել է МИР ալիքին տված հարցազրույցում: Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է տեսնում երկու երկրների հարաբերություններն այն բանից հետո, երբ Ուկրաինայում նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին: ՌԴ նախագահը նաև նշել է, […]

̰
Սոցհարցումը պարզել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների առաջատար հնգյակը

10:24 13.06.2019

6.4% ձայներով առաջատար հնգյակում է հայտնվել նաև «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը:

̰
Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ

18:16 12.06.2019

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը: ՀՀ […]

̰
Հաագայի դատարանում Ուկրաինան պահանջել է թույլատրել նավթ արդյունահանել Սև ծովում

14:25 12.06.2019

Ուկրաինան պահանջում է թույլ տալ իրեն նավթ արդյունահանել Սև ծովում: Այդ պահանջը Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել երկրի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Ուկրաինային զրկել է Սև ծովում նավթ ու գազ արդյունահանելու իրավունքից, իսկ ինքը ավելի քան 9 մլրդ խմ բնական գազ է արդյունահանել: Զերկալի համար ընդունելի չէ նաև այն մոտեցումը, որ Հաագայի դատարանը […]

̰
Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

20:59 10.06.2019

«Ուկրաինան պետք է ցատկ անի առաջ»,- հայտարարել է  Վրաստանի նախկին նախագահ,Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքերով՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին: Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ որոշումը կայացվել է ի աջակցություն այն ալիքին, որը հաջորդել է Զելենսկու ընտրություններին: Այդ նպատակով նա մերժել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցությունը ղեկավարելու առաջարկը: Ուկրաինայում արտահերթ […]

̰
Հայուհին հիացրել է ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիին

13:46 10.06.2019

Հայաստանից դեռատի երգչուհի Լիանա Անդրեասյանը մասնակցել է ուկրաինական 1+1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող մանկական «Ձայնը» երաժշտական նախագծի կույր լսումներին: 14-ամյա հայուհին կատարել է ուկրաինական KAZKA խմբի «Плакала» հիթը անսովոր եղանակով: Հայտնի երգի հուզիչ կատարումը հիացրել է ժյուրիին:

̰
Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն

18:54 07.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, երբ նա դարձավ նախագահ, ասաց. «Նա մինչ օրս կոնկրետ հռետորաբանություն է տանում, մեզ «ագրեսոր», «թշնամի» է անվանում, պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչ է անելու, մենք չենք հրաժարվում շփումներից»: Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ՝ […]

̰
Չնետե՛լ այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ. ԱԻՆ-ը զգուշացնում է

15:23 06.06.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է․ Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 […]

̰
Ուկրաինան պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության, բայց… Զելենսկու հայտարարությունը Բրյուսելում

19:58 05.06.2019

Ուկրաինական կողմը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսություն վարել, ինչպես նաև պատրաստ է կատարել Մինսկի համաձայնությունները, սակայն սկզբում Կիևը պետք է համակարգված կերպով ամրապնդի իր ազգային անվտանգությունը: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է RT լրատվական գործակալությունը: Զելենսկին նաև հավելել է, […]

̰
Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից․ Ցոլակյանն՝ ԱԻՆ-ում չարաշահումների մասին

17:05 05.06.2019

ԱԻ նախարարությունում կոռուպցիոն բացահայտումներ էին եղել, և գործը կապվում էր նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հիշեցրեց խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ԱԻ նախարարին խնդրեց թարմ տեղեկություններ հայտնել դեպքի մասին։ «Ինչքան ես տեղյակ եմ՝ մեռած հոգիների ինչ-որ պատմություններ կային։ Ուզում եմ հասկանալ՝ մեռած հոգիները վերացե՞լ են, թե՞ […]

̰
Սաակաշվիլիին Ուկրաինայում որևէ պաշտոնի նշանակելու հարցը չի քննարկվում. Զելենսկի

16:30 05.06.2019

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» հաղորդմամբ` այս պահին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որևէ պաշտոնի նշանակելու մտադրություն չունի: «Սաակաշվիլին ունի Ուկրաինայի անձնագիր: Այս փուլում մենք չենք  քննարկում որևէ պետական ​​պաշտոն զբաղեցնելու հարցը»,- ասել է Զելենսկին Բրյուսել կատարած այցի ժամանակ: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ևս հաստատել է, որ պետական  մակարդակով խոսակցություններ չկան Ուկրաինայում Սաակաշվիլիին […]

̰
Սկանդալ Ուկրաինայում. դաժանորեն ծեծի են ենթարկել ֆուտբոլային մրցավարի

16:08 05.06.2019

Ուկրաինայում Անդրկարպատյան երկրամասի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում սկանդալ է տեղի ունեցել: Դուբովոյի «Կարպատներ» և «Պոլյանա» թիմերի (1:2) հանդիպումից հետո խաղադաշտ են ներխուժել մի խումբ երկրպագուներ և հարձակվել հանդիպման մրցավար Վալերի Շկուրայի վրա: Մրցավարին գցել են գետնին ու ոտքերով հարվածներ հասցրել նրան: Անդրկարպատյան երկրամասի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքերով` ծեծկռտուքը կազմակերպողների թվում է եղել նաև «Կարպատների» նախկին […]

̰
Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիպել են ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

18:08 03.06.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, […]

̰
Կուչման նորից կներկայացնի Ուկրաինան Դոնբասի հարցով բանակցություններում

15:36 03.06.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի լիազորությունները Դոնբասի հարցով բանակցություններում։ Այս մասին Զելենսկին ասել է խոսքի մեջ, փոխանցում է ռուսական RT կայքը։ Կուչման այժմ պաշտոնական Կիևի անունից շարունակելու է բանակցությունները Մինսկի ձևաչափով, որտեղ ներկայացված են նաև Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։ Կուչմայի այս լիազորությունները դադարեցվել էին նախորդ աշնանը, երբ նա […]

̰
Ուկրաինայի նախկին վարչապետ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից

10:35 03.06.2019

Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենիյ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից: Այս մասին հայտնել է Elise Journal-ը:  Հրատարակչության տվյալներով` Յացենյուկի երկու դուստրերը, քույրը և ծնողներն ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել:  Իսկ նրա կինը ստացել է Վանուատուի քաղաքացիություն: Յացենյուկի մասին տվյալները չեն գաղտնազերծվում, սակայն ենթադրվում է, որ նա նույնպես ստացել է Վանուատու պետության քաղաքացիություն: Վանուատուն փոքր պետություն է, […]

̰
Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը․ Սաակաշվիլի

08:29 03.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է ուկրաինական քաղաքականությունում լինել Սթիվ Ջոբս։ Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին։ «Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը, մտքեր գեներացնել»,- նրա խոսքերն է մեջբերում ТСН-ը։ Սաակաշվիլին հայտնել է, որ ցանկանում է Ուկրաինայում ստեղծել հարթակ նոր […]

̰
Ուկրաինայի նախագահին «2 են նշանակել» հրամանագրում լեզվական սխալների համար

19:55 02.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է երկրի անվտանության և պաշտպանության խորհրդի կազմը։ Սակայն փաստաթղթում լեզվական սխալներն այնքան շատ են եղել, որ համացանցում հիմնական ուշադրությունը գրավել են հենց դրանք։ Որոշ տեղերում տեքստից բացակայել են բացատները, որոշ դեպքերում կողմնակի նշաններ են եղել, իսկ խորհրդի անդամների ցանկի թվարկման ժամանակ տեքստում սխալ հոլով է […]

̰
Ուկրաինայում ռոք փառատոնի ժամանակ քամին պոկել է բեմի մի մասը․ կա զոհ

18:41 02.06.2019

Ուկրաինայում անցկացվող Kozak FEST էթնո-ռոք փառատոնի ժամանակ փոթորկուն քամին ողբերգության աստիճանի է հասել: Դրա ուժգնությունն այնքան է մեծացել, որ պոկվել է բեմի տանիքը, ապա նաև քանդվել է բեմի մի մասը: Այս ամենի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: 1971 թվականին ծնված մեկ անձ մահացել է բեմի փլուզման հետևանքով, 1967 թվականին ծնված կինը ստացել է […]

̰
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

17:15 02.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 15:47-16:49-ը, Լոռու մարզի Դարպաս, Գարգառ համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։

̰
Ուկրիանայում ռուսական ազգանուններն ուկրաինացնելու են

15:21 01.06.2019

Ուկրաինայում հրապարակել են ուկրաիներենի ուղղագրության կանոնների ամբողջական հավաքածու, որի արդյունքում ռուսական հնչողություն ունեցող որոշ ազգանուններ այսուհետ փոխելու են գրությունը։ Այս մասին հայտնել է տեղական մամուլը։ Ռուսական «-ոյ» վերջավորությամբ ազգանուններն այսուհետ ստանալու են ուկրաիներենին հատուկ «-իյ» վերջավորությունը․ Դոնսկոյ՝ Դոնսկիյ, Տրուբեցկոյ՝ Տրուբեցկիյ, Բացառություն կդիտվի միայն գրող Լև Տոլստոյի ազգանունը, քանի որ Տոլստիյ դարձնելու դեպքում այն ծաղրի առարկա […]

̰
Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա նշանակում է առաջիկայում վերադարձ Վրաստան. Գոցերիձե

15:42 31.05.2019

«Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա շատ կարևոր ուղերձ է այդ երկրի նախագահի կողմից միջազգային հանրությանը»,- հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Ռոման Գոցերիձեն: Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը, ինչպես երևում է, չի սխալվել: Սաակաշվիլին արդեն իսկ հայտարարել է առաջիկայում Վրաստան վերադառնալու մտադրության մասին: Նրա խոսքերով` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատում է Միխեիլ Սաակաշվիլիի բարեփոխությունների փորձը, հետևապես […]

̰
Ուկրաինան, Վրաստանն  ու Լեհաստանը ստեղծել են «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք»

15:14 31.05.2019

Կիևում ստեղծվել է «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» գլոբալ հարթակը`Ուկրաինայի, Վրաստանի ու  Լեհաստանի մասնակցությամբ: Դաշինքը պատրաստվում է ընդլայնել աշխարհագրությունը: Երեք երկրների կանանց մասնակցությամբ առաջին նիստը մեկնարկել է Կիևում: Բացման խոսքում Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սալամատովան մեկնաբանել է դաշինքի ստեղծման նպատակներն ու անելիքները: «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» հարթակի նպատակն է միավորել կին առաջնորդներին գենդերային հավասարության հաստատման ու կարևոր հարցերի շուրջ […]

̰
Ուկրաինան դարձյալ ներկա չի գտնվել ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստին

13:54 31.05.2019

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործող քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է՝ ցավում է, որ Ուկրաինան հերթական անգամ չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ Ուկրաինային հրավեր է ուղարկվել և՛ ԱՊՀ-ից, և՛ Թուրքմենստանից: Լեբեդևը նշել է, որ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ներկա է եղել ԱՊՀ 10 պետության ներկայացուցիչ, իսկ հանդիպումն […]

̰
BACK_TO_TOP