14:08 21.10.2017
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ռուս փորձագետ Անդրեյ Արեշևն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին:
«Ինչպես գտեք, Ադրբեջանին միայն Ռուսաստանը չէ, որ զենք է վաճառում, և հակամարտության տարածքում միայն ռուսական զենքը չէ, որ կրակում է, այլ նաև իսրայելական, թուրքական: Վերջերս Չեխիայի հետ էլ սկանդալ եղավ»,-ասել է Արեշևը:
Հարցին, չի՞ տեսնում արդյոք փորձագետը էմբարգո դնելու անհրաժեշտություն, Անդրեյ Արեշևն արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում կարող են այդպիսի որոշումներ կայացվել: Այսպես թե այնպես, Ադրբեջանի զենք մատակարարելու հարցում էմբարգո չկա: Նրանք կարող են իրականացնել ռազմա-տեխնիկական համագործակցություն ցանկացած երկրի հետ: Դրանք բավական լուրջ հարցեր են: Ինձ թվում է, որ այդպիսի հարցեր դնելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ հետևանքներ դրանք կունենան հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցում: Եթե այդպիսի էմբարգո դրվի, դա միայն Ադրբեջանին չէ, որ կվերաբերի, այդպես հարցը դժվար թե որևէ մեկը դնի, դա կվերաբերի Հայաստանին ևս: Այս դեպքում թե ինչքանով են հետևանքները հաշվի առնվում, ինձ համար մեծ հարց է»:
Լրագրողները Անդրեյ Արեշևի ուշադրությունն են հրավիրել հանգամանքի վրա, որ Ադրբեջանին զենք են վաճառում այն երկները, որոնք մեկ միության՝ ԵԱՏՄ-ի անդամ են Հայաստանի հետ միասին: Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի ու Ղազախստանի մասին է:
«Կողմերի հետաքրքրությունները ամեն միությունում էլ չեն կարող ամբողջությամբ համապատասխանել, և դա մենք տեսնում ենք թե ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում: Բավական է ցույց տալ ՆԱՏՕ-ի օրինակը: Մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն նրա կազմի մեջ մտնող Թուրքիան և Հունաստանը: Երբ մեկ անգամ չէ, որ բանը հասել է ռազմական դեմոստարցիաների», – ասել է ռուս փորձագետը:
Իսկ այն նկատառմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկներից միայն Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, գոնե բացահատ կերպով դա չի անում ոչ ԱՄՆ և ոչ էլ Ֆրանսիան, Անդրեյ Արեշևն այսպես է արձագանքել:
«Ես ես զզվել եմ այդ մասին խոսելուց, ես համարում եմ, որ Ադրբեջանին զնեք վաճառելու պրակտիկան սխալ է, դա չի նպաստում Ռուսաստանի դերի ամրապնդմանը Հայավային Կովկասում: Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, ինչպես որևէ այլ երկիր, բարդ է՝ որոշումների կայացման բարդ համակարգով: Ակնհայտ է, որ կան որոշ հանգամանքներ, որոնք նպաստում են այդ թվում այդպիսի գործարքների իրականացմանը»:
Անդրեյ Արեշևն է հիշել, այն մասին, որ Հայաստանում առաջարկէ եղել ԵԱՏՄ-ի անդամակցությունից հրաժարվելու:
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...