Երևանի 2019 թ. բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Երևանի 2019 թ. բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացել են

16:44 19.12.2018

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները` ըստ ծրագրերի, այսպիսին են.

1. Կառավարման մարմնի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են` հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրության (ներառյալ փոփոխությունները) պահանջները, խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (այդ թվում՝ Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող միակ բյուջետային հիմնարկի՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին (ներառյալ վարչական շրջաններին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման համար դրանց գործունեության առանձնահատկությունները։ Այս ծրագրով նախագծում ծախսեր են նախատեսվել 9,112,386.1 հազ. դրամ կամ ընդհանուր ծախսերի շուրջ 10.8%–ը, ինչը 2018 թվականի ճշտված համապատասխան ցուցանիշից ավել է 989,485.6 հազ. դրամով: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում էական տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի ֆոնդը՝ 5,213,185.9 հազ. դրամ:

Աշխատավարձի ֆոնդի հաշվարկը իրականացվել է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա: Հաստատված հաստիքացուցակով նախատեսված 1998 հաստիքից նշված ծախսային հոդվածին բաժին է ընկնում թվով 1783 հաստիքներ (առանց պատվիրակված լիազորությունների համար նախատեսված հաստիքների), որից միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակը կազմում է 1738:

Աշխատավարձի ֆոնդը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018 թվականին ծրագրվել է 13 ամսվա աշխատավարձի չափով, որը նախատեսված է արձակուրդայինների և վերջնահաշվարկների վճարման համար: Նույն սկզբունքով` հաշվարկված և նախատեսված հաստիքներում աշխատող անձանց խրախուսման համար, աշխատավարձի ֆոնդի 38.2%–ի չափով նախատեսվել է պարգևատրման ֆոնդ։

Էներգետիկ ծառայությունների հոդվածով 2018 թվականին նախատեսվել է 266,414.3 հազ. դրամ՝ 2018 թվականի 270,678.5 հազ. դրամի դիմաց կամ 4,264.2 հազար դրամով պակաս: Կոմունալ ծառայությունները ներառում են ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև վարչական շենքերի միջատազերծման հետ կապված ծախսերը և ծրագրվել են 18,450.4 հազ. դրամի չափով՝ 2018 թվականի բյուջեով նախատեսված ցուցանիշից 240.6 հազ. դրամով ավելի:

Կապի ծառայությունները ներառում են փոստային ծառայությունները, քաղաքային հեռախոսակապի, բջջային կապի, ինտերնետային և օպտիկական կապուղու ծառայությունները: Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այս հոդվածը ներառող բոլոր ծառայությունների համար ընդհանուր նախատեսվել է 184,981.8 հազ. դրամ, ինչը պակաս է 2018 թվականի ցուցանիշից 13,731.7 հազ. դրամով:

Ապահովագրական ծախսերը նախատեսվել են 4,935.5 հազ. դրամի չափով՝ հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, սահմանված գները և Երևանի քաղաքապետարանում հաշվառված մեքենաների քանակը։ Ծրագրված գումարը պակաս է 2018 թվականին նախատեսված ցուցանիշից 376.0 հազ. դրամով: Գույքի և սարքավորումների վարձակալությունը ծրագրվել է 45,965.0 հազ. դրամ` 2018 թվականին նախատեսված ցուցանիշից 30,240.0 հազ. դրամով պակաս, որը ներառում է քաղաքապետարանի որոշ ծառայողական մեքենաների վարձակալությունը, որն իր հերթին ներառում է նաև դրանց ընթացիկ նորոգումը, վառելիքի ծախսը, վարորդի տրամադրումը և այլն։

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը պլանավորվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 235- Ն որոշմամբ սահմանված նորմերը, նախորդ տարիների փաստացի, 2019 թվականին ծրագրված քանակական ցուցանիշները և ծրագրվել է 112,750.0 հազ. դրամ` 2018 թվականի ցուցանիշից 50,000.0 հազ. դրամով ավել։ Այս հոդվածով նախատեսված ծախսերը վերաբերում են Երևանի քաղաքապետարանի՝ ներառյալ Երևան քաղաքի ավագանու անդամների, կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գործուղումներին:

Վարչական ծառայությունների գծով նախատեսվել է 12,489.9 հազ. դրամ՝ քաղաքապետարանի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակազմերում փաստաթղթերի կարման և կազմման, ինչպես նաև թարգմանչական ծառայությունների համար` 2018 թվականի ճշտված 3,829.9 հազ. դրամի դիմաց: Համակարգչային ծառայությունների գծով ծրագրվել է 45,907.0 հազ. դրամ՝ քաղաքապետարանի գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի, աղբահանության վճարների և հողի վարձակալության հաշվառման (բազայի), վճարումների ընդունման առցանց համակարգի և գանձապետական համակարգչային առկա ծրագրերի, վարչական շրջանների ՀԾ համակարգի սպասարկման համար։

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվել է 169,172.0 հազ. դրամ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացն ապահովելու նպատակով, 2018 թվականի նույն ցուցանիշից 159,910.0 հազ. դրամով ավել։ Ավելացումը միտված է միջազգային փորձի ուսումնասիրության համար աշխատակիցների արտասահմանյան վերապատրաստման ծրագրերին ակտիվորեն մասնակցելու գործընթացի խթանմանը:

Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը նախատեսվել են 19,722.4 հազ. դրամի չափով՝ 2018 թվականին հաստատված ցուցանիշից 20,634.4 հազ. դրամով պակաս՝ պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերի, բրոշյուրների տպագրության, թերթերի և ամսագրերի, տպագրական աշխատանքների (ներառյալ բլանկների) իրականացման, լրատվական և գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։

Կառավարչական ծառայությունների գծով ծախսերը նախատեսվել են 5,000.0 հազ. դրամ` 2018 թվականի հաստատված ցուցանիշից 5,000.0 հազ. դրամով պակաս։ Ներկայացուցչական ծախսերի գծով ծրագրվել է 61,732.0 հազ. դրամ, ինչը պակաս է 2018 թվականի հաստատված (ճշտված) ցուցանիշից 118,431.9 հազ. դրամով։ Գումարը նախատեսվել է պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների և արարողակարգային բնույթի միջոցառումների հետ կապված ծախսերի, ինչպես նաև աշխատակազմերում առօրյա ներկայացուցչական ծախսերն իրականացնելու համար։ Ընդհանուր բնույթի այլ ծառայությունները ծրագրվել են 46,633.8 հազ. դրամի չափով, ինչը ներառում է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերի պահպանության ծառայությունը, գույքի վերագնահատման, ակտիվների շրջանառման, վերահսկման և կառավարման ծրագրային ապահովման, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների աշխատակազմերի գործառույթներով պայմանավորված օպերատիվ հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները։

Մասնագիտական ծառայությունների գծով նախատեսվել է 10,428.0 հազ. դրամի չափով ծախս՝ հիմնականում փաստաթղթերի արխիվացման համար, ինչպես նաև գազի և ավտոմատ հեռախոսակայանի սպասարկման, հնոցապահի ծառայության համար և ծրագրվել է 2018 թվականի ճշտված բյուջեից 723.1 հազ. դրամով պակաս։ Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով ծրագրվել է 235,548.6 հազ. դրամ` 2018 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ցուցանիշից 42,563.0 հազ. դրամով պակաս, որը ներառում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ավտոմեքենաների, գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների ընթացիկ նորոգումը և պահպանումը։ Հաշվարկների հիմքում դրվել են 2018 թվականի գնման գործընթացի արդյունքում ձևավորված գները և քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված և փաստացի շահագործվող գույքի քանակական ցուցանիշները:

Գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով ծախսերը ծրագրվել են 40,396.9 հազ. դրամ, ինչը պակաս է 2018 թվականի հաստատված բյուջեից 32,758.8 հազ. դրամով, և հաշվարկվել են հիմք ընդունելով աշխատողների թվաքանակը և գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային նյութերը։ Տրանսպորտային նյութերը ծրագրվել են 120,140.1 հազ. դրամի չափով 2018 թվականի ցուցանիշից 104,257.6 հազ. դրամով պակաս և հաշվարկվել են վարչական շրջաններին սպասարկող ավտոմեքենաների թվաքանակով, ինչպես նաև որոշ կառուցվածքային  ստորաբաժանումների առանձնահատկություններով պայմանավորված անձնական ավտոմեքենաների ծառայողական նպատակներով օգտագործման հանգամանքով։

Կենցաղային և հանրային սննդի նյութերի գծով ծրագրվել է 21,701.5 հազ. դրամ` 2018 թվականի հաստատված ցուցանիշից 906.9 հազ. դրամով պակաս: Հատուկ նպատակային այլ նյութերի գծով ծրագրվել է 4,000.0 հազ. դրամ` նախորդ տարվա ցուցանիշից 4000.0 հազ. դրամով պակաս, որի շրջանակներում մշակութային միջոցառումների, տոնական և հիշատակի օրերի և այլ դեպքերի համար նախատեսվել է ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերում։

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին հոդվածով ծրագրվել է 277,340.6 հազ. դրամ, ինչը ներառում է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի և 2-րդ վարչական շենքի պահպանման ծախսերը, այդ թվում՝ մաքրման ծառայությունները, նյութերը և ընթացիկ այլ աշխատանքները:

Այլ նպաստներ բյուջեից հոդվածով նախատեսվել է 43,100.0 հազ. դրամ, որից 200.0 հազ. դրամը հատկացվում է որպես խեղման նպաստ, իսկ 42,900.0 հազ. դրամը՝ որպես դրամական փոխհատուցում Երևան քաղաքի ավագանու անդամներին, և ծրագրվել է 2018 թվականին նախատեսված ցուցանիշի չափով։

Պարտադիր վճարների գծով՝ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների տեխնիկական զննման ծախսերի և տուրքերի վճարման համար ծրագրվել է 3,014.0 հազ. դրամ՝ 2018 թվականի բյուջեից 81.3 հազ. դրամով պակաս: Այլ ծախսեր հոդվածով ծրագրվել է 52,880.0 հազ. դրամ` 2018 թվականի հաստատված ցուցանիշից 26380.0 հազ. դրամով ավելի՝ 2019 թվականի ընթացքում կառավարչական մարմնի պահպանման հետ կապված այլ չկանխատեսված ծախսերի կամ դրանց փոփոխությունների համար:

Վարչական սարքավորումների գծով ծրագրվել է 28,838.0 հազ. դրամ`2018 թվականին նախատեսված 48,195.2 հազ. դրամի դիմաց կամ 19,357.2 հազ. դրամով պակաս: Ծրագրված գումարի շրջանակներում նախատեսվել է քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին տրամադրել միայն խիստ անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ ապահովելով առավելագույն խնայողություն:

Այլ մեքենաներ և սարքավորումների գծով նախատեսվել է 51,920.0 հազ. դրամ, որը նախատեսվել է Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքի շահագործման ժամկետը սպառած հովացման համակարգի (չիլերի) փոխարեն նոր համակարգի ձեռքբերման և տեղադրման համար: Ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածով նախատեսվել է 24,500.0 հազ. դրամ հակավիրուսային համակարգի, սերվերային հանգույցներում վիրուսների տարածման կանխարգելիչ համակարգի, Երևանի քաղաքապետարանի կայքերի անվտանգության սերտիֆիկատի ձեռքբերման, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության նոր համակարգի ձեռքբերման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP