Արցախի խորհրդարանն ավարտեց 8-րդ նստաշրջանի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Արցախի խորհրդարանն ավարտեց 8-րդ նստաշրջանի աշխատանքները

00:55 21.12.2018

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որին ներկա են եղել Կառավարության ներկայացուցիչները՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնագիտական օրը՝ մաղթելով հաջողություն բարդ ու պատասխանատու գործում:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետև խորհրդարանը վերսկսել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի քննարկման առաջին փուլում ԱՀ Նախագահին գրավոր ուղարկվել է 97, երկրորդ փուլում՝ 16 առաջարկ: Նախարարը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում առաջարկությունների ընդունման արդյունքում եղել է բյուջետային փոփոխություն:

Այսպիսով՝ պետական բյուջեի եկամուտները 2019թ-ին կկազմեն 112մլրդ 547մլն դրամ, ծախսերը` 111մլրդ 410 մլն դրամ,  պրոֆիցիտը՝ 1մլրդ 136մլն դրամ: Ֆինանսների նախարարին առաջադրված հարցերից հետո պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

Հանրապետության նախագահը ևս անդրադարձել է երկրի բնականոն զարգացման համար բյուջեում ներկայացված ծրագրերին և հույս հայտնել, որ դրանք գալիք տարում հաջողությամբ կյանքի կկոչվեն:

Անցնելով քվեարկության՝ 26 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն է տվել 2019թ. պետական բյուջեի մասին օրենքին:

Քննարկվել և երկրորդ ընթերցմամբ  ընդունվել են Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ներկայացրած՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքը, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացրած՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքը, Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինիս վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը և Դավիթ Իշխանյանը:

Հաջորդիվ խորհրդարանը լսել է պատգամավորներ Ռիտա Մնացականյանի և Ռամելա Դադայանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որի նպատակը տոների անվանումներում խմբագրական փոփոխություններ կատարելն ու մի շարք  միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական տոներն օրենսդրորեն կարգավորելն է:

Քննարկումից և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է:

«Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

Նախագծով առաջարկվել է ընդերքօգտագործողի նկատմամբ կիրառվող  երաշխիքը սահմանափակել 3 տարով: Նախագծի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Հովիկ Ջիվանյանը, Հայկ Խանումյանը, Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Իշխանյանը: Քննարկումից հետո նախագիծը 18 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է: Քվեարկությանը չի մասնակցել «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների պատգամավորների մեծամասնությունը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ պայմանավորված, 1974թ-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային ստաժում կհաշվառվեն մինչև 2019թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածները: Գլխադասային՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանն ընդունել է օրենքը:

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նախագծի նպատակը այն ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գեղամ Ստեփանյանը և Վիլեն Սաֆարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP