Ամենաբարձր մակարդակում շփումները ստացվում են, խնդիրներ կան մի փոքր ներքևում. քաղաքագետները՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Ամենաբարձր մակարդակում շփումները ստացվում են, խնդիրներ կան մի փոքր ներքևում. քաղաքագետները՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

13:23 21.12.2018

Երեկ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ անցկացված ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ինչպե՞ս է վերականգնելու Հայաստանի հետ հարաբերություններն ԱԺ ընտրություններից հետո, հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է:

Պուտինի հայտարարությանն անդրադարձել են Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրանց կարծիքով՝ ՌԴ ղեկավարի հայտարարությունն անկեղծ էր, և երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունները լարված չեն, չհասկացվածության խնդիր կա ավելի ցածր մակարդակներում:

Թևան Պողոսյանն ավելի կարևորում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկ արած այն հայտարարությունը, թե երբ ՀՀ ենք ասում, հասկանում ենք պետությունը, ոչ թե անձերը:

«Այս տրանսֆորմացիան պետք է առաջ տանել`ի շահ ՀՀ-ի, այլ հարց, որ այդ աշխատանքներում բոլորը պետք է ընդգրկված լինեն, այդ թվում նաև Հայաստանում պետք է ուսումնասիրենք ՌԴ-ն, նրա ինստիտուտները, որ հասկանանք՝ ո՞ւմ հետ գործ ունենք և ինչպես: Նախկինում աշխատանքը տարվել է անհատների միջոցով, ոչ ինստիտուտների միջև: Հիմա դա պետք է կարգի բերվի: Այսօրվա տեղեկատվական պատերազմի դարում Ադրբեջանը ռուսական մամուլի հետ ավելի ջերմ աշխատանք է տանում, քան մենք: Մենք պետք է այդ բացթողումները կարողանանք լրացնել, պետք է ճիշտ ձևով կարողանանք բացատրել մեր փոփոխությունները, որ շահերի բախման հարթությունում խնդիրներ չառաջանան: Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն ասում է`ՌԴ-ի հետ խնդիր չունենք, բայց դա իր հարթությունում, իր կապերով, ճյուղային մակարդակներում էլ պետք է գնան, նստեն, աշխատեն և խնդիրներ չլինեն»,- ասել է Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավարը:

Սուրեն Սարգսյանը ևս այն կարծիքին է, որ Հայաստան-ՌԴ ամենաբարձր մակարդակում աշխատանքը ստացվում է, խնդիրներ կան երկրորդ էշելոնում:

«Բնական է, որ մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց այս ընթացքում մենք ականատես ենք եղել, որ գոնե միջին օղակներում  կամ իշխանության երկրորդ էշելոնում կան որոշակի խնդիրներ: Այդ խնդիրները շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն: Եթե այդ խնդիրների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում, ռուսական կողմը պարբերաբար բարձրաձայնում է: Առաջին դեմքերի մոտ կա փոխըմբռնում և ընկալում, կարող ենք ասել վստահություն, ապա մի փոքր ավելի ներքև շատ դեպքերում վստահության տոտալ բացակայություն կա հայ գործընկերների նկատմամբ: Այդ ուղղությամբ պետք է աշխատի նաև վարչապետը, որ իր թիմակիցները կարողանան գործել, ինչպես ինքն է գործում, այսինքն՝ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում հանդիպեն, շփվեն»,- հայտարարել է Սուրեն Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

22:38 16.06.2025

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

22:25 16.06.2025

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

BACK_TO_TOP