14:12 21.12.2018
Ավագանու ընդդիմադիր անդամների կողմից հրապարակված տեղեկություններին, որոնք վերաբերում էին քաղաքապետարանի աշխատողների «վերապատրաստումների ուռճացված ծախսերին», այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Փոխքաղաքապետն ասաց, որ այդ տեղեկությունները եղել են կցկտուր և ներկայացվել են ոչ ճշգրիտ։ Մասնավորապես նա նշեց, որ վերապատրաստումների ամբողջ բյուջեն ներկայացրել են որպես անգլերենի ուսուցման ծախսեր, մինչդեռ դա այդպես չէ։
«Երբ մենք պլանավորում ենք 159 միլիոն դրամի վերապատրաստման ֆոնդ, և դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ այդ գումարի մեջ մտնում են 22 տարբեր ուղղություններով վերապատրաստման ծրագրեր, նաև նեղ մասնագիտական ոլորտներում։ Փոխքաղաքապետը նշեց, որ այդ ամենն ուղղված է մասնագետների՝ շինարարական, ֆինանսական, գնումների, կրթության, կոմունալ ծառայությունների ոլորտային գիտելիքների ու կարողությունների զարգացմանը։
Փոխքաղաքապետը հրաժարվեց ասել, որ այսօրվա աշխատակիցները պրոֆեսիոնալ ու պատրաստված չեն, բայց ասաց, որ քաղաքի վիճակը վատ է՝ փաստացի այդ հանգամանքը կապելով աշխատակիցների վերապատրաստումների հետ։ Նա նաև ասաց, որ ամեն տարի էլ վերապատրաստումների նպատակով բյուջե նախատեսված եղել է։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...