Մեկ տարում Երևանի տրանսպորտի համակարգի վերափոխումը ուղղակի ֆանտաստիկա է. փոխքաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Մեկ տարում Երևանի տրանսպորտի համակարգի վերափոխումը ուղղակի ֆանտաստիկա է. փոխքաղաքապետ

14:50 21.12.2018

Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքի տրանսպորտային համակարգի վերանայման ու բարեփոխման համար շարունակվում են բանակցություններ անգլիական ընկերություններից մեկի հետ։ Ծրագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն իրականացումը չի սկսվում, որովհետև հայկական կողմի համար դեռևս անընդունելի կետեր կան, որոնց վերաբերյալ բանակցություններ են տարվում։ Այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս այս մասին ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Վերջին հանդիպումը ընկերության ներկայացուցիչների հետ եղել է նախորդ շաբաթ, ու հայկական կողմը ներկայացրել է փոփոխությունների ենթակա կետերը, որոնք կապված են ուղևորահոսքի գնահատված ծավալի, սակագնի և այլ հարցերի հետ։

«Այս փուլում դեռևս ծրագիրը ավարտված չէ, ծրագրի մշակման աշխատանքը։ Եվ մենք չենք ստորագրում ծրագրի ընդունումը, քանի դեռ մեր նախանշած պայմաններն ու որակական գնահատականները, այդ թվում՝ սակագնի հաշվարկի մոդելը, մեխանիզմներն ու մեթոդը, մեզ չեն հրամցվել այնքան պարզ և մատչելի, որպեսզի կարողանանք գնահատել ստացված պրոդուկտը»,- ասաց փոխքաղաքապետը։

Խոսքը, ինչպես պարզաբանեց Սարգսյանը, այն ծրագրի մասին է, որ սկսվել է նախորդ իշխանությունների օրոք։ Նա նշեց, որ անգլիական ընկերությունը խոստացել է մինչև հունվարի վերջ տրամադրել ամբողջ տեղեկատվությունը գնագոյացման և այլ հարցերի վերաբերյալ։

Նույնիսկ այդ ամենից հետո դեռ չի սկսվելու ծրագիրը։ Նրա խոսքերով՝ դեռ նախնական ու վերջնական գնահատումների փուլեր կան, որով որոշվելու են, թե մոտավորապես որքան գումար անհրաժեշտ կլինի այդ բարեփոխումներն իրականացնելու համար։ Իսկ դրանից հետո էլ դեռ միջազգային մրցույթ պետք է անցկացվի կատարող ընկերություն գտնելու համար, իսկ դա կարող է մինչև վեց ամիս տևել՝ ըստ փոխքաղաքապետի գնահատման։

Դրանից հետո էլ հաղթող կազմակերպության հետ պետք է սկսվեն բանակցությունները շարժակազմի ընտրության և այլ հարցերի վերաբերյալ։

«Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ․ եթե նույնիսկ այս պահին ունենանք պատրաստի և վերջնական ծրագիր, մեկ տարվա ընթացքում 1 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի տրանսպորտային ցանցի ամբողջական հիմնովին վերափոխում… դա ես կգնահատեմ ֆանտաստիկ»,- ասաց փոխքաղաքապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

15:27 18.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:15 18.08.2025

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...

SHANTNEWS

15:00 18.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP