ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018թ. հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018թ. հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով

16:58 21.12.2018

2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը:

Համաձայն 2018թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր: Հատկանշական է, որ նախատեսված գումարների շուրջ 93%-ը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է։

2017-2018 թվականների  նոյեմբեր  ամսվա  հարկատեսակների  տեսակարար  կշիռը հարկային եկամուտների  կազմում 2018 թվականի նոյեմբերին ընդհանուր հավաքագրված եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 47%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.8%-ով, եկամտային հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների 30.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.1%-ով։

Շահութահարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 0.9%, որը կրճատվել է 4.3%-ով, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 11.4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.2%-ով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

15:27 18.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:15 18.08.2025

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...

SHANTNEWS

15:00 18.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP