Երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե՞ արձագանքել «հողերի հանձնման» այդ մարազմին, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե՞ արձագանքել «հողերի հանձնման» այդ մարազմին, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան

18:44 21.12.2018

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերին, թե հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։

Նախ տեղեկացնեմ, որ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված ինձ ուղղված մեղադրանքներին՝ անկեղծ կասեմ, որ երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե՞ արդյոք արձագանքել այդ մարազմին, թե՞ ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել եմ իմ կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։

Ի հավաստումն խոսքերիս՝ վերահրապարակում եմ 2014թ. ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումս:

Այսօրինակ լրատվական սադրանքների միջոցով ինչ-որ նպատակների ձգտողներին ասեմ, որ առանց հայ ժողովրդի՝ հատկապես Արցախում և Մայր Հայրենիքում ապրող մեր բոլոր հայրենակիցների համաձայնության, Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP