18:31 21.12.2018
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի բանկերի շահութաբերությունը բացարձակ արժեքով մնացել է նույնը (բացառությամբ ցիկլային տատանումների)՝ յուրաքանչյուր տարի միջինում կազմելով մոտ 60 մլն ԱՄՆ դոլար։ 2017թ.-ի ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1 տոկոսից քիչ, իսկ կապիտալի միջին եկամտաբերությունը 6 տոկոս։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՀ գնահատականների համաձայն՝ ցածր եկամտաբերությունը պայմանավորված է եղել չաշխատող վարկերի ծավալով և տոկոսադրույքների սպրեդի նվազմամբ։ Ըստ ԱՄՀ-ի՝ շահութաբերությունը կարող է շահել մասշտաբի էֆեկտից։
ՀՆԱ-ն մեկ բանկի հաշվով՝ ըստ երկրների, 2016թ. մլն դոլար
Հայաստանյան բանկերն ավելի փոքր են, քան վերոնշյալ երկրները։ Բանկային համակարգի մեծությունը գնահատվում է մի շարք ցուցանիշներով, որոնցից են միջինում բանկային ակտիվները, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար 2017թ.-ին կազմել է 0.53 մլրդ դոլար, և բանկային շուկայի չափը։ Բանկային շուկայի չափը գնահատվում է մեկ բանկի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով, որ 2016թ.-ին կազմել է 0.62 մլրդ դոլար։ Ակտիվների գծով 8.7 տոկոս HerfindahlHirschman ինդեքսը փաստում է, որ բանկերի լրացուցիչ ձուլումը կարող էր նպաստավոր լիներ բանկերի շահութաբերության համար։
ԱՄՀ-ն ընդգծել է, որ Հայաստանում դոլարայնացման բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ բանկերը դառնում են ավելի զգայուն արտաքին շոկերի նկատմամբ։ 2012-2017 թվականներին օտարերկրյա արժույթով ֆինանսավորումը կազմել է ամբողջ ֆինանսավորման 2/3 մասը, իսկ արտարժույթով ավանդների հարաբերակցությունն արտարժույթով վարկերի նկատմամբ կազմել է 1.4 տոկոս, այն ժամանակ, երբ համանման ցուցանիշը դրամով ավանդների և վարկերի գծով կազմել է 1 տոկոս։
Ոչ ֆինանսական հատվածի վարկերը և ավանդները, 2018թ. հունիս, տոկոս
Դոլարայնացման մակարդակը գնահատվում է մի շարք ինդիկատորների միջոցով. մասնավորապես՝ տնային տնտեսություններից ներգրավված ավանդների գրեթե 60 տոկոսն, առևտրային վարկերի 80 տոկոսը, իսկ տնային տնտեսությունների վարկերի (հիմնականում հիփոթեքային վարկերը) 30 տոկոսը արտարժույթով են։ ԱՄՀ-ն, հաշվի առնելով վերոնշյալը, զարմանալի չի համարել, որ չաշխատող վարկերի մակարդակն ավելի բարձր է արտարժույթով վարկերի գծով և այն, որ բանկային համակարգը զգայուն է փոխարժեքի արժեզրկման նկատմամբ։
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...