Այս փուլում նպատակահարմար չենք գտնում Բելառուսի թեկնածուին ընդունել Երևանում․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+35.09 oC

Այս փուլում նպատակահարմար չենք գտնում Բելառուսի թեկնածուին ընդունել Երևանում․ Փաշինյան

13:45 22.12.2018

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գոհ է ՀԱՊԿ-ում ընթացող քննարկումներից, քանի որ դրանք բաց են ու անկեղծ, միտված են խնդիրների բացահայտմանը, ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը և այլն։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, ասաց այսօր լրագրողների հարցերին պատասանելիս։

SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին՝ Բելառուսի կողմից իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու դեպքում Հայաստանը կօգտագործի՞ վետոյի իր իրավունքը, Փաշինյանը պատասխանեց․

«Վետոյի իրավունք օգտագործելը … Գիտե՞ք ինչ՝ կոնսենսուսը ավելի կարևոր է ՀԱՊԿ բովանդակության, քան գլխավոր քարտուղարի հարցում։ Մենք միշտ էլ կառուցողական ենք եղել և կլինենք կառուցողական՝ հույս ունենալով, որ նույնպիսի կառուցողական … Մենք ուրիշներից ավելի չենք ուզում, քան ինքներս պատրաստ ենք անել», – նշեց Փաշինյանը

Ապա այն հարցին, թե հայկական կողմը պատրաստվո՞ւմ է ընդունել Բելառուսի թեկնածուին Երևանում, Փաշինյանը նշեց, որ քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չեն գտնում։

«Մենք ոչ թե մերժել ենք, [այլ] ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք [գտնում]․ քննարկումները կշարունակվեն», – ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

14:53 24.07.2025

UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

UFC-ի նախագահ Դանա Ուայթը ներկայացրել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: UFC 320-ում հոկտեմբերի 4-ին կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։ Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային […] ...

Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

14:47 24.07.2025

Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում […] ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակ

14:41 24.07.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակ

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

14:29 24.07.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

14:26 24.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Կառավարության որոշմամբ 2025 թ. ամառային զորակոչի ժամկետը կերկարաձգվի մինչև օգոստոսի 15-ը՝ ամառային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի […] ...

Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

14:15 24.07.2025

Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր […] ...

BACK_TO_TOP